Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը վաճառքի է հանել երկիրը. Ռուսաստանի հետ Հայաստանի բարեկամությունը ողորմելի փշրանքների դիմաց վաճառվում է Արևմուտքին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ «Ինչպես վատնել երկիրը խոստումների դիմաց» դասագրքի համահեղինակ, գրում է kp.ru-ն։ Վերջերս Բրյուսելում նա մասնակցել է «բարձր մակարդակի» հանդիպման, որը նրա հետ անցկացրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը՝ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ Դրանից հետո Նիկոլ Վովաևիչը ոգեշնչված և ինչ որ տեղ նույնիսկ թափ առած հայտարարել է, որ Հայաստանի համար սկսվում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդլայնման նոր դարաշրջան։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման գործում։ Ճիշտ է, այդ հանդիպման մասնակիցների ընկալմամբ ժողովրդավարության զարգացումը, որպես դրա հիմնական բաղադրիչ, ներառում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը։ Այնտեղ՝ Արևմուտքում, դա այդպես է ընդունված։ Ընդ որում, Հայաստանում ժողովրդավարությունն այնքան կարևոր է Արևմուտքի համար, որ նրանք նույնիսկ չեն խնայել «ոսկու անձրևի» խոստումները։ Ինքը՝ Փաշինյանը բանակցություններն անվանել է «գերազանց» և վստահեցրել, որ քաղաքական մեծ հաղթանակ է տարել։ Իսկ իրականում նա աճուրդի է հանել Հայաստանը, որ ինչ-որ ողորմելի փշրանքներով «ծախվի» Արևմուտքին։

ԵՄ-ն առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ, ԱՄՆ-ը 65 մլն դոլար կներդնի Հայաստանի տնտեսության մեջ։

335 միլիոն եվրո և դոլար, այդքա՞նը: Իսկ ի՞նչ էիր ուզում: Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ը ամենաուրախ ու հեշտ ժամանակները չեն ապրում, կա Զելենսկու ռեժիմին հսկայական գումարներ տալու անհրաժեշտություն, սեփական տնտեսություններում իրավիճակը այն չէ, հսկայական պարտքեր: Թող հայերը տվածի համար շնորհակալ լինեն: Եվ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ու խոնարհվում: Բայց ժողովրդավարության անվան տակ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման բանալին Ռուսաստանի հետ խզումն է, որը Փաշինյանի իշխանությունն արդեն սկսել է իրականացնել։ Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն միլիարդավոր դոլարների օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի և ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանելով Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները: Իրոք, Հայաստանի արտաքին առևտրի համար Ռուսաստանին փոխարինող չկա, Ռուսաստանի մասնաբաժինը դրանում 35,3 % է, ԱՄՆ-ինը 3,2 %, իսկ ԵՄ երկրներինը գումարային 12,9 %: Միևնույն ժամանակ, Հայաստանում ռուսական ներդրումները անհասկանալի վերացական բարեփոխումային դրամաշնորհներ չեն, այլ կոնկրետ ներդրումներ ենթակառուցվածքային և արդյունաբերական նախագծերում, աշխատատեղերում, ինչով «քաղաքացիական հասարակության» ստեղծմամբ զբաղվող ոչ եվրոպացիները, ոչ ամերիկացիները չեն կարող պարծենալ: Նրանց տնտեսապես ուժեղ Հայաստան պետք չէ, ընդհակառակը, նրանք մտադիր են այն դարձնել ամբողջովին Արևմուտքից կախված վասալի:

Հայաստանի զարգացումն ակնհայտորեն չի հետաքրքրում ոչ օտար «հովանավորներին», և ոչ էլ հենց իրեն՝ «սորոսի շրջանավարտ» Փաշինյանին։ Նրա իշխանության գալու պահից Հայաստանում սկսվեց միանգամայն անսանձ ռուսաֆոբ արշավ։ Փաշինյանի բոլոր ձախողումների համար, որոնք ցանկության դեպքում, անշուշտ, կարող են ըստ Քրեական օրենսգրքի որակվել նույնիսկ որպես «պետական ​​դավաճանություն», Սորոսի կառույցներն ու քարոզիչները պաշտոնական ու ոչ պաշտոնական լրատվամիջոցներում մեղադրում են Ռուսաստանին։ Եվ զարմանալի չէ, որ նրանց ջանքերն ապարդյուն չեն անցել, ըստ սոց հարցումների բնակչության վերաբերմունքը ռուսական պետության նկատմամբ ժամանակի ընթացքում արմատապես փոխվել է: Օրինակ, Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով 78,1 %-ով Ֆրանսիան է ճանաչվել Հայաստանի համար ամենաբարյացակամ երկիր, իսկ Ռուսաստանն ունի միայն 29,7 %: Բայց ոչ վաղ անցյալում թվերը բոլորովին այլ էին։ 2015 թվականին հարցվածների 86 %-ը Ռուսաստանն է համարել ամենաբարեկամ երկիրը, 2022 թվականին՝ 56 %-ը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Հայաստանի կառավարությունը գլխավորել է 2018 թվականից:

«Այսօր արդեն համարվում է, եթե լսեք Փաշինյանին ու նրա թիմի անդամներին, որ Ռուսաստանն այլևս դաշնակից չէ։ Նրանք հեռանում են Ռուսաստանի հետ դաշինքից, Ռուսաստանի հետ դաշինք արդեն չկա և դրա կարիքը ևս չկա։ Նրանք փորձում են վերաձևել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այլ նաև ուզում են վերաձևել հայ ժողովրդի գիտակցությունը, և պետք է ասել, որ շատ բան հաջողվում է», - հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ , ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը:

Փաշինյանի թիմին դա գրեթե ամբողջությամբ է հաջողվել։ Հիմա նույն թիմը եռանդով առաջ է մղում Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու գաղափարը (հավանաբար Ուկրաինայից անմիջապես հետո, այսինքն երբեք): Բայց, օրինակ, նրանք կարող են հասնել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի: Իշխանավորները այդ ցանկալիությունը բացարձակապես չեն էլ թաքցվում, բայց լռում են այն մասին, որ եթե դա կյանքի կոչվի, ապա Հայաստանի երիտասարդությունը կմեկնի Եվրոպա, իսկ առանց այդ էլ նոսր բնակեցված երկիրը պարզապես կդառնա անմարդաբնակ: Եվ, հետևաբար, երկրի իրավունքները, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու հնարավորությունը, որն առանց այն էլ քիչ է, էլ ավելի կնվազի։

Իսկ գուցե՞ հենց դա էլ Փաշինյանի ու իր թիմի նպատակն է։ Եթե այդպես է, ապա նրանք ամեն ինչ ճիշտ են անում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ Լավրով
Ամենադիտված