Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ազնվորեն պայքարում ենք մեր` ընդամենը աշխատելու իրավունքի համար․ «Գոյ» թատրոնի դերասան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գոյ» թատրոնը շարունակում է իր պայքարը՝ հանուն թատրոնի պահպանման։ Դերասանները նստացույց են անում, հանրային տիրույթում բարձրացնում են իրենց խնդիրը։ Թեմայի վերաբերյալ 1or.am-ը զրուցել է թատրոնի դերասան Սամվել Թոփալյանի հետ։

- Պարո՛ն Թոփալյան, ինչո՞ւ հենց «Գոյ» թատրոնը հայտնվեց թիրախում։

- Դե իրենք հստակ են ասում՝ ՊՈԱԿ-ներ են օպտիմալացնում։ Իրականում, եթե մի բան լավ բանի համար է արվում, բոլորս էլ գիտակից մարդիկ ենք` կընդունենք ու կհասկանանք, բայց մենք վստահ ենք, որ դա լավ միտում չունի։ Առավել ևս, Սունդուկյանի հետ միացնելու այս ծրագիրը, մեզ այնտեղ չեն սպասում, գրկաբաց չեն ընդունում։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ դուռը փակեցին մեր առաջ և այլն։ Հաշվի առնելով այս ամենը` մենք այդ օպտիմալացման դեմ բողոքում ենք։

- Ո՞րն է «Գոյ» թատրոնի օպտիմալացման հետ չհամակերպվելու հիմնական պատճառը և ի՞նչ պահանջ ունեք։

- Ես հստակ գիտեմ, որ այդ գեղեցիկ, պուպուշ բառերի տակ ոչ մի լավ միտում չկա։ Մեր առաջ մի օրինակ արդեն ունենք՝ Կամերային երաժշտական թատրոնի տեսքով։ Սա տանելու է միայն վերացման, ջնջման։ Մեր պահանջը շատ հստակ է և պարզ՝ լինենք այն տարածքում, որտեղ 35 տարի ստեղծագործել և արարել ենք։ Կայացած թատրոն է, ուղղակի ուզում ենք նույն տարածքում հանդես գալ, որպես մասնավոր թատրոն։ Այսինքն՝ ոչ պետական աջակցությամբ աշխատել և արարել մեր տարածքում։

- Կամերային երաժշտության թատրոնն օպտիմալացման շրջանակներում միացել է Հակոբ Պարոնյանի անվան կամերային երաժշտական թատրոնին, բայց այնտեղ, ի սկզբանե, բեմի տրամադրման խնդիր կար և այլ տեխնիկական հարցեր։ Հիմա Սունդուկյանը պատրա՞ստ է «Գոյ» թատրոնին բեմը տրամադրել՝ հաշվի առնելով իր հագեցած խաղացանկը։

- Ես Կամերային երաժշտության թատրոնի օրինակը բերեցի ընդգծելու համար, որ հստակ, նույն ճակատագրին է արժանանալու «Գոյը»։ Մնացածը չգիտեմ, բայց արդյունքը լինելու է այն, ինչ տեսնում ենք։

- «Գոյ»-ում կայի՞ն ներկայացումներ, որ քաղաքական բնույթ ունեին և կարող էին խանգարել իշխանությանը։

- Ոչ մի ներկայացում միտումնավոր քաղաքական բնույթ չի ունեցել։ Իհարկե, ներկայացումների մեջ կան քննադատական տեքստեր, որը մենք 15 տարի առաջ էլ ենք խաղացել, դրանցից ավելի քննադատական ներկայացումներ Երևանում չկային։

- Մի հարց էլ Ձեր և Տիգրան Մանսուրյանի ստորագրահավաքին միանալու,   իսկ հետո հետ կանչելու մասին։ Ինչո՞ւ մաեստրոն այդպես արձագանքեց։

- Մաեստրոն այն կերպարն է, որ չեմ ուզում թեման արծարծվի, կցանկանայի, որ աղմուկը նվազեր։ Եղել է այնպես, ինչպես ասել եմ, ներկայացրել եմ, որ «Գոյ» թատրոնի հարցն է, ուզում ենք, նույն տարածքում մնանք, որպես մասնավոր թատրոն, աշխատենք ինքնաֆինանսավորմամբ։

- Եվ վերջում, այդ ստորագրություններից, նստացույցից, հանրությունից ի՞նչ արձագանք եք ակնկալում։

- Մեր օրերում, և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ոչ մի տրամաբանական քայլերի և երևույթների հաջորդականություն չկա, այսօր կարող է սա լինել, վաղը՝ նա։ Այսինքն չես կարող պլանավորել՝ այսօր սա կանեմ, վաղը՝ նա։ Չկա նման բան, մենք ազնվորեն պայքարում ենք մեր` ընդամենը աշխատելու իրավունքի համար։

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված