ՀՀԿ խմբակցությունում Կարեն Ավագյանին ու «Շմայսին» նեղել են.«Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ՀՀԿ խմբակցության նիստում կուսակցական ընկերները բավական կոշտ են արձագանքել նախորդ օրը ԱԺ լիագումար նիստում ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Առաքել Մովսիսյանի պահվածքին:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հարցը՝ արդյոք Սերժ Սարգսյանը կոմպետե՞նտ է, թե՞ ոչ, սույն պատգամավորները ընդունեցին որպես անձնական վիրավորանք եւ փողոցային բառապաշարով սկսեցին իրենց ղեկավարին պաշտպանել Փաշինյանից: Փաշինյանը ստիպված էր նույն բառապաշարով նրանց կարգի հրավիրել:
Գագիկ Մելիքյանը մեր թղթակցին հայտնել էր, որ խմբակցությունում երկու ՀՀԿ-ականների պահվածքը կքննարկեն եւ համապատասխան գնահատական կտան: ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, խմբակցության նիստից Ավագյանն ու Առաքելյանը հեռացել են նեղսրտած»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում