Շիրակում փլուզվել է անասնագոմի տանիք. փլատակների տակ է մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՇիրակի մարզի Արփենի գյուղի վերջնամասում այսօր՝ ապրիլի 19-ին, անասնագոմի տանիք է փլուզվել, փլատակների տակ է մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 12.25-ին: Նախնական տվյալներով, փլուզվել են անասնագոմի տանիքը եւ պատերը՝ 530 քմ, կառուցատարրերի տակ է մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն: