Պուտինը պետական այց կկատարի Չինաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարելիք պետական այցից առաջ գտնվել է Պեկինում։ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, ողջունելով Լավրովի այցն իրենց երկիր, հայտարարել է, որ այն գնահատում է որպես 2024 թվականին ՌԴ նախագահի՝ Չինաստան կատարելիք պետական այցին ընդառաջ կազմակերպվող համապարփակ նախապատրաստական աշխատանքների կարևոր մի փուլ։
«Սի Ծինփինը բարձր է գնահատել նաև ռուս-չինական հարաբերությունների ներկա ընթացքը, նշել է, որ այդ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ աշխարհում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու զարգացնել Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։