Ինչո՞ւ է ամուսինը կրակել կնոջ գլխին. լսել է նրա հեռախոսային խոսակցությունը ինչ-որ տղամարդու հետ
ԻՐԱՎՈՒՆՔԱրմավիրում ապրիլի 12-ին կնոջ սպանության մեջ մեղադրվող Բախշի Մարտիրոսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
NEWS.am-ի տեղեկություններով, ամուսինները լարված հարաբերություններ են ունեցել: 35-ամյա տղամարդը ցուցմունք է տվել, որ այդ քայլին է դիմել, քանի որ լսել է կնոջ հեռախոսային խոսակցությունն ինչ-որ տղամարդու հետ: Մարտիրոսյանը պատմել է, որ դավաճանության մեջ կասկածել է կնոջը: Նշենք, որ նրանք անչափահաս երեխաներ ունեն:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. ապրիլի 12-ին երեկոյան սպանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքում: Հանրապետության 1 հասցեում հայտնաբերվել է 38-ամյա Սյուզաննա Գալստյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Կնոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ Բախշի Մարտիրոսյանին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա կալանավորված է: