Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ է գտնվել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է բաց երկնքի տակ գժանոցի ու իր քայլերով փորձում է խելագարության հասցնել այս իրավիճակից դեռեւս չգժված մեր քաղաքացիներին։ Շուրջ մեկ ամիս է՝ պետության թիվ մեկ պաշտոնյան Տավուշից հողերի հանձնման հարցը ներքաղաքական օրակարգ բերելով` ժողովրդին պահում է ահուսարսափի մթնոլորտում։ Մարտի 18-ին այցելելով Տավուշի համայնքներ՝ նա բնակիչներին գուժեց հողեր հանձնելու մասին` դա փաթեթավորելով սահմանազատման գործընթացի շղարշի ներքո եւ փորձելով համոզել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, ուստի պետք է հանձնվեն: Մինչդեռ անտեսեց այն, որ այդ տարածքները հանձնելով՝ հանձնում է միջպետական ճանապարհը,  գազամուղը, հայկական բարձրադիր պաշտպանական դիրքերը, եւ ընդհուպ Լոռին դառնալու է սահմանամերձ մարզ։ 

Տավուշցիները կոշտ դիմադրություն ցուցաբերեցին, եւ Փաշինյանը բացահայտորեն սպառնաց՝ եթե չորս գյուղերը չհանձնենք, շաբաթվա վերջին Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Շաբաթն անցավ, պատերազմը չեղավ, բայց Տավուշում կյանքը վերածվել է դժոխքի․ մարդիկ կորցրել են քունը, ինքնապաշտպանության են պատրաստվում: Փաշինյանի հայտարարությունը պարալիզացրել է ողջ երկիրը։ Փաշինյանին սկսեցին ձայնակցել իր անհայրենիք նազիր-վեզիրները, որոնք ամեն կերպ փորձում են բացատրել, թե ինչու է Տավուշից սկսվելու սահմանազատումը, եւ ինչու է Հայաստանը որոշել առանց նախապայմանների հանձնել տարածքներ: Անդրանիկ Քոչարյանը մինչեւ անգամ շտապեց հայտարարել, թե ԶՈՒ գլխավոր շտաբն է որոշել՝  սահմանազատումը սկսել Տավուշից։ Ավելի վաղ սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտարարեցին, թե որոշում չկա սահմանազատումը սկսել Տավուշից: Պարզ ասած՝ իշխանականներն իրենց հակասական հայտարարություններով երկիրը կատարյալ Սոդոմ-Գոմորի վերածեցին։ Եվ ընդդիմությունը սահմանազատման-սահմանագծման հարցերով հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկավ: Նիստը կայացավ երեկ: Չնայած ընդդիմադիրները պնդեցին, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր են նիստի օրակարգում, ուստի պետք է բաց անցկացնել, որ հանրությունն էլ տեղեկանա՝ ինչ է կատարվում, բայց խորհրդարանական մեծամասնությունը որոշեց նիստը փակ ընթացակարգով անել։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք գաղտնի տվյալների հրապարակում չեն կանխատեսում, ու, իրենց կարծիքով, փակ անելը կնշանակի հանրությունից թաքցնել կարեւոր մանրամասներ։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ավելացրեց, որ դահլիճում բոլորն ունեն բջջային հեռախոսներ, ու եթե մտահոգությունը հակառակորդի չլսելն է, ապա այդ հեռախոսների միջոցով գաղտնալսվելու վտանգը միշտ կա։

Արդյունքում որոշվեց, որ ոչ միայն դռնփակ պետք է տեղի ունենա նիստը, այլ նաեւ պատգամավորները պետք է հանձնեն հեռախոսները։ Ի դեպ, ԱԺ նախագահը կամայական որոշում է կայացրել, որ նիստին ներկա չպետք է գտնվեն ՔՊ խմբակցության նորընտիր պատգամավորն ու ընդդիմադիր 9 պատգամավորներ, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, Լեւոն Քոչարյանը, Արմեն Ռուստամյանը, Արմեն Գեւորգյանը, Ասպրամ Կրպեյանը եւ այլք, ովքեր չունեն գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք։ Իսկ նման իրավունք չունեն, որովհետեւ նրանց նկատմամբ քրեական շինծու գործեր կան հարուցված:

Նիստը, որին մասնակցում էին Արարատ Միրզոյանը եւ Մհեր Գրիգորյանը, տեւեց մոտ 2 ժամ, սակայն մենք տեղեկացանք, որ իրականում որեւէ գաղտնի տեղեկատվություն չեն հայտնել։ Ընդդիմության դիրքորոշումները ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ով շեշտել է, որ չպետք է սահմանազատման գործընթացը միակողմանի լինի, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ, ըստ էության, նման գործընթաց չի էլ սկսվել։ Գրիգորյանի փոխանցմամբ՝  կարեւորագույն սկզբունքների շուրջ պաշտոնական Երեւանի եւ Բաքվի միջեւ չկա կոնսենսուս՝ անվտանգության, սոցիալ-կենցաղային եւ իրավական հարցերի շուրջ, ուստի վաղ է խոսել սահմանազատման գործընթաց սկսելու մասին։ Ավելի շատ իրավական հիմնավորումներ է ներկայացրել, թե ինչն են դիտարկել գործընթացի համատեքստում, ինչպես են պատկերացնում պրոցեսը, բայց շեշտել է, որ որեւէ հարցում որոշում չեն կայացրել։

Ընդդիմադիրները հարցրել են՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Փաշինյանն ահաբեկում տավուշցիներին, ասելով՝ եթե չհանձնենք, շաբաթվա վերջում Ադրբեջանը հարձակում կսկսի։ Ո՛չ Մհեր Գրիգորյանը, ո՛չ Արարատ Միրզոյանը հստակ պատասխան չեն տվել դրան, փորձել են շրջանցել, իսկ երբ ընդդիմադիրները շարունակել են պնդել, ՔՊ-ական պատգամավորները տեղից դիմել են իրենց հոգեհարազատ ոճին՝ ասելով, թե իբր Փաշինյանը նման հայտարարություն չի արել։

Ընդդիմադիրներին ապշեցրել է արտգործնախարարի վախվորած պահվածքը: Արարատ Միրզոյանը, ընդդիմադիրների տպավորությամբ՝ եկել է շարունակելու Նիկոլ Փաշինյան գիծը, որ եթե չկատարենք Ադրբեջանի պահանջները, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։ Ասել է՝ իբրեւ իրենք էլ են ուզում, որ ամեն ինչ լավ լինի, բայց Ադրբեջանին չեն կարողանում կառուցողական դաշտ բերել, եւ մեր պետության վիճակի չափազանց տխուր ախտորոշում է տվել, թե՝ մեղմ է ասել, որ ամեն ինչ շատ վատ է, Ադրբեջանը չի ընդունում խաղաղության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական Երեւանի որեւէ կառուցողական առաջարկ, ինչ ներկայացնում ենք, տրամագծորեն հակառակ պատասխանն ենք ստանում, ուստի Միրզոյանը պատերազմի վտանգն առավել քան հավանական է համարել։ Հարցրել են՝ ո՞րն է այս իրավիճակից ելքը, Միրզոյանն անհոդաբաշխ, մանվածապատ պատասխաններ է տվել, թե պետք է այնպիսի լուծում գտնել, որ Ադրբեջանին հունից չհանենք եւ այլն։

Ի դեպ, ՔՊ-ականները ներկայիս իրավիճակն էլ են փորձել բարդել նախկինների վրա, ասելով՝ եթե ժամանակին չընդունեին Վարչատարածքային բաժանման մասին օրենքը ու չճանաչեին ՀՀ սահմանները, ապա այսօր այս իրավիճակում չէինք հայտնվի։ Մասնավորապես Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը բառացի ընդդիմությանն ասել են, որ հենց դուք եք մեղավոր, որ այսօրվա իշխանությունը ստիպված է հողեր տալ Ադրբեջանին։

ՀԳ․ Նկատենք, որ խորհրդարանում փակ նիստեր էլի են արվել, ասենք` ԱԱԾ տնօրենի եւ Գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ, որտեղ պետության անվտանգության եւ պետական գաղտնիք պարունակող թեմաներ են արծարծվել, սակայն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ նման վերաբերմունք չի դրսեւորվել` նրանք միշտ մասնակցել են փակ նիստերին։ Ավելին, նույն Ասպրամ Կրպեյանը մի քանի անգամ ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի հետ կապված փաստաթղթերին, որոնք եւս գաղտնիք են պարունակում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 04․ 24 թ համարում

Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա
Ամենադիտված