Նոր պատժամիջոցներ է մշակվում Ռուսաստանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի մշակումը եւ ակնկալում է փաստաթուղթը համաձայնացնել գարնանը։ Այս մասին հայտարարել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Մենք սկսել ենք պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախապատրաստումը, որը պետք է համաձայնեցվի գարնանը։ Այն պետք է ներառի սահմանափակումների մեծ ցանկ՝ շեշտը դնելով պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի վրա, օրինակ՝ ծովային ոլորտում Ռուսաստանը շարունակում է փորձել խախտել իր նավթի արտահանման գնային առաստաղը», - ասել է Դոմբրովսկիսը: