Հղիության առաջին նշանները, որոնք ոչ բոլորին են հայտնի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾBlognews.am-ը գրում է.
Ներկայացնում ենք հղիության առաջին նշանները, որոնք ոչ բոլորին են հայտնի:
1. Հղիության առաջին օրերին կնոջը կարող են անհանգստացնել այտուցվածությունը և ցավը կրծքում: Հաճախ նույնիսկ թեթև հպումը կարող է տհաճ զգացողություններ առաջացնել:
2. Անհարմարությունը և ծանրությունը փոքր կոնքում նույնպես սկսում են անհանգստացնել կնոջը հղիության առաջին օրերին: Այս նշանն անհատական է, յուրաքանչյուր կնոջ դեպքում կարող է տարբեր կերպ արտահայտվել:
3. Բեղմնավորումից հետո առաջին օրերին շատ կանանց կարող են անհանգստացնել թուլությունը և սրտխառնոցը: Հղիները հեշտությամբ փոխում են ուտելքի հարցում իրենց նախընտրությունները:
4. Հղիության 7-10-րդ օրերին շատերը հայտնաբերում են շագանակագույն, կարմիր կամ դեղին ոչ մեծ արտազատուկներ:
5. Հղիության ժամանակ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 37 աստիճան նորմալ է:
6. Հաճախ հղիության առաջին օրերին կինը թուլություն և հոգնածություն է զգում:
7. Հղիության մասին իմանալ կարելի է այս պարզ տնային թեստով: Անհրաժեշտ կլինի յոդ, թուղթ և ոչ մեծ քանակությամբ թարմ մեզ: Անհրաժեշտ է թուղթը թրջել մեզի մեջ և դրա վրա մի քանի կաթիլ յոդ կաթեցնել:
Եթե յոդը չփոխի իր գույնը, հղիություն չկա: Հղի կանանց մեզը ռեակցիայի մեջ է մտնում յոդի հետ և դառնում է մանուշակագույն:
Այս տեսանյութում ավելի շատ տեղեկություն տես հղիության առաջին շաբաթների մասին: