Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն ու Եվրամիությունը բացատրվել են Մոսկվայի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի բանակցությունները սենսացիոն արդյունքների կամ սկանդալային հայտարարությունների չեն հանգեցրել, բայց Ռուսաստանի և Ադրբեջանի արձագանքները դեռևս բավականին կոշտ են, և հիմա Երևանն ու նրա արևմտյան գործընկերները պետք է արդարանան Մոսկվայի և Բաքվի առաջ, գրում է ng.ru-ն։

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը և Եվրամիությունը հանդես են եկել հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին։ Բացի այդ, Բրյուսելը խոստացել է Հայաստանին 270 մլն եվրո հատկացնել սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Վաշինգտոնը հանրապետությանը կտրամադրի 65 մլն դոլար պետական  կառավարման բարելավման համար։
«Մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ։ Հանդիպումից հետո հայտարարության մեջ հստակ ուրվագծվեցին ոլորտները, որոնք չափազանց կարևոր են մեզ համար»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա, սակայն, նաև ընդգծել է, որ կողմերը անվտանգության հարցեր չեն քննարկել։ Այդ թվում Հայաստանի ներկայացուցիչները իրենց առջև խնդիր չեն դրել Երևան բերել ՆԱՏՕ-ի զորքերը։ Միրզոյանը նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները և, համապատասխանաբար, չի կարող հստակեցնել իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում։
ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Փիթեր Ստանոն էլ ասել է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը վկայում է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին։ Ի թիվս այլ բաների, վիզային ռեժիմի ազատականացումն է գնալով ավելի հավանական դառնում, սակայն ասոցիացիայի բոլոր անդամները պետք է համաձայնեն դրան։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա ըստ Ստանոյի, Բրյուսելը չի  կարող դատավորի դեր խաղալ: «Մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, քանի որ խոսքը վերաբերում է միջազգային իրավունքին համապատասխանությանը: Մենք չենք օգտագործում լծակներ կամ պարտադրանք ինչ որ մեկին ինչ որ բան ստիպելու համար, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները օգնելու կողմերին լուծում գտնել: Եվս մեկ անգամ կընդգծեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է պայմանավորվեն»,- ասել է դիվանագետը։ Միաժամանակ ԵՄ-ն դեմ չէ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը, եթե այն չխախտի հակառուսական պատժամիջոցները։ «Եթե ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում, որ եթե մեզանից ավելին եք ուզում, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»,- վստահեցրել է նա: Հայկական և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչների հայտարարությունները յուրօրինակ պատասխան են եղել ռուսական և ադրբեջանական քննադատություններին։ Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ հակառակ ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներին, ինքը կարծում է, որ Բրյուսելում բանակցություններն ուղղված են եղել իր պետության դեմ։ «Դա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»,- վստահ է Ալիևը։ Միևնույն ժամանակ նա Արևմուտքին զգուշացրել է Հայաստանը Հարավային Կովկասում իր զինված հենակետը չդարձնել։ Նրա խոսքով դա ապագայում կարող է ավարտվել մեծ աղետով։ Այդ առումով Ալիևը կարևոր է համարում Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնության ամրապնդումը։ Հատկանշական է այն, որ Բրյուսելում հանդիպման ավարտից հետո առաջին իսկ գիշերը Հայաստանի ևԱդրբեջանի միջև սահմանին (ինչը Բաքվում պայմանական են համարում) կրակոցներ են սկսվել։
Իր հերթին, Ռուսաստանի իշխանությունները Բրյուսելի բանակցությունները դիտարկել են որպես հավաքական Արևմուտքի հերթական փորձ Հարավային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մեջ։«Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և կործանարար միջամտությունը Հարավային Կովկասի գործերին կարող է հանգեցնել տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ամենաբացասական հետևանքների»,- հայտարարել են Մոսկվայում։ Բացի այդ, նշվել է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանին հանել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Այդ ֆոնին Ռուսաստանի իշխանությունները կոչ են անում Երևանին չհետևել ԱՄՆ-ի և ԵՄ-ի խորհուրդներին, քանի որ այդ ճանապարհը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով։
Հարևան պետություններից, որոնք կարող են լրջորեն օգնել կամ, հակառակը, վնասել Հայաստանին, բանակցություններին չի արձագանքել միայն Իրանը։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ընդհանուր առմամբ շատ լավ հարաբերություններ ունեն այդ երկրի հետ, և թյուրիմացություններ չկան։
«Իրանի իշխանությունները միշտ ասում են, որ տարածաշրջանի խնդիրներով պետք է զբաղվեն միայն տարածքի երկրները, իսկ օտար պետությունների միջամտությունն անընդունելի է։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումից հետո համապատասխան հայտարարություն չեղավ։ Ընդհակառակը, Երևանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Փարիզն ու Թեհրանը նույն դիրքորոշումն ունեն Հայաստանի հարցում։ Միգուցե՞ Հայաստանը խոշոր երկրների փորձադաշտի վերածելը համապատասխանում է Իրանի շահերին, քանի որ նա նույնպես ակնկալում է ստանալ իր մասնաբաժինը»,- ng.ru-ին ասել է Քաղաքական հետազոտությունների ադրբեջանական«Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։
Հակառակ կարծիքին է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ադրբեջանը նյարդայնանում է Հայաստանի իր դիրքերն ինչ որ կերպ ամրապնդելու ցանկացած փորձից։ Ռուսաստանը իր հերթին, ավանդաբար, անհանգստանում է իր շահերի ոլորտում արևմուտքի ցանկացած միջամտությունից։ Դա Մոսկվայի համար հատկապես ցավալի է այսօր, հաշվի առնելով այն էկզիստենցիալ հակամարտությունը, որում ներգրավված են ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ Իրանը նման խնդիրներ չունի, և չի հավատում, որ Երևանը մի օր կդառնա ՆԱՏՕ-ի հենակետ Հարավային Կովկասում»,-պարզաբանել է փորձագետը։

Սերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ Լավրով
Ամենադիտված