Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը Տավուշում կռվածների ցուցակներն է ուզում. Փաշինյանը կարող է նաև նրանց հանձնել, որ պատերազմ չլինի. Գառնիկ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարբերաբար Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տավուշցի Գառնիկ Դանիելյանն ահազանգում է՝ Փաշինյանը չի՛ բավարարվելու միայն Տավուշի մարզի տարածքներն Ադրբեջանին հանձնելով, հանձնողական օրակարգն ունենալու է շարունակություն, և Փաշինյանին պարտադրելու են նաև բանակցել ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու, ապա նրանց իրավունքներն ապահովելու համար Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչներին Հայաստան թողնելու հարցերը։

Գառնիկ Դանիելյանն այդ մասին ասել է 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝   ընդգծելով, որ Փաշինյանը միակողմանի զիջումների է գնում սահմանազատման և սահմանագծման անվան տակ, ավելին՝ Տավուշի մարզում ասել է, որ 4 գյուղը տալու դիմաց Հայաստանը ոչինչ չի՛ ստանալու, և հավանական է, որ լինի նաև պատերազմ։

«Էս մարդը տալիս է առաջնագիծը։ Էս ի՞նչ անասնական մտածելակերպ է, ինչպե՞ս կարող է հայ մարդը պետության տարածքը հանձնի։ Լա՛վ, հո հորդ տնից չե՞ս բերել էդ տարածքները, լավ, ո՞վ է ասել, որ այդ տարածքներն ադրբեջանական են։ Դա ադրբեջանական են համարում մեկ ՔՊ-ն, մեկ՝ Ադրբեջանը։ Փաշինյանն իր այս քայլով լեգիտիմացնում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, և վաղն Ալիևը կարող է հարձակվել ու ասել՝ ձեր երկրի ղեկավարն է ասել, որ այդ տարածքներն ադրբեջանական են»,- ասել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս  պարտված, ոչնչացած ղեկավարությունը չի՛ կարող որևէ հարցում դեմ գնալ Ադրբեջանին։

«Իրեն ասում են՝ գնա՝ այս բանն արա, հետո արի, կասեմ՝ էլ ինչ պետք է անես։ 340 քառակուսի կմ տարածք է Հայաստանից Ադրբեջանն օկուպացրել, թշնամին հասել է Ջերմուկ, մի հատ ծպտուն հանե՞լ է։ Խեղկատակը եկել, կառավարության ծրագրի հաշվետվություն է կարդում, բա խոսում էր 31 բնակավայրից, Ադրբեջանը կես սանտիմետր հող հե՞տ է տալու, իհարկե՝ ոչ։ Իսկ Ադրբեջանի հաջորդ պահանջը լինելու է այն, որ Արցախի համար Փաշինյանը փոխհատուցում տա, հետո կասեն՝ ադրբեջանցիներին խելոք կբերես կբնակեցնես ՀՀ տարածքում, մի հատ էլ պետք է այդ մարդկանց անվտանգությունն ապահովեմ և ուժայիններ ունենամ այդտեղ, հետո էլ, օրինակ, Բաղանիսում 90-ականներին պատերազմի մասնակցածների ցուցակները կասի՝ տուր։ Փաշինյանը գալու է ասի՝ պատերա՞զմ, եք ուզում, եթե ոչ, եկեք այդ մարդկանց հանձնենք»,- իրավիճակը և հնարավոր զարգացումներն այսպես է նկարագրել Դանիելյանը։

Սերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ Լավրով
Ամենադիտված