«Միշտ հաճելի է վերադառնալ երկրորդ հայրենիք». Եվա Գևորգյան
ՄՇԱԿՈՒՅԹՀայազգի ռուս դաշնակահարուհի, ավելի քան 50 միջազգային մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը երևանյան համերգից հետո կիսվել է տպավորություններով:
«Երևանյան համերգը հրաշալի էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և ականավոր մաեստրո Անդրեյ Բորեյկոյին: Միշտ հաճելի է վերադառնալ երկրորդ հայրենիք»,- գրել է դաշնակահարուհին իր ինստագրամյան իր էջում։
Եվա Գևորգյանը Մոսկվայի կոնսերվատորիայի Կենտրոնական երաժշտական դպրոցի սան է, սովորել է պրոֆեսոր Նատալյա Տրուլի դասարանում, ավելի քան 50 միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթող և դափնեկիր է, միջազգային երաժշտական փառատոների մասնակից։ 2021 թվականին նրան շնորհվել է «Յամահայի երիտասարդ արտիստ»-ի կոչում։