Ինչու են շատ ձայներ ստացած ռեյտինգայինները հրաժարվում մանդատից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱՌԱՋԻՆ / Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված ռեյտինգային համակարգը մի շարք անորոշություններ մտցրեց այս ընտրակարգի գործընթացում: Նախ՝ ընտրողի համար էր անհասկանալի, իսկ ընտրություններից հետո՝ ռեյտինգային ցուցակի թեկնածուների: Ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները, ովքեր ամենաշատ ձայներն էին ստացել, վստահ էին, որ իրենք պատգամավոր են դառնալու, սակայն այս օրերին բոլորի մոտ խորը անորոշություն է: Բոլորը սպասում են Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի որոշմանը: Պարզվեց, որ ամենաշատ ձայներ հավաքելը դեռ բավարար հիմք չէ պատգամավոր դառնալու համար: Անհրաժեշտ է կուսակցության ղեկավարի որոշումը:
Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքերով՝ իրավական առումով այստեղ խնդիր չի առաջանում, երբ ամենաշատ ձայեր հավաքած թեկնածուները պատգամավոր չեն դառնում: Նրանք մանդատից հրաժարվելու դիմում են գրում և այդպիսով հարցը լուծվում է՝ պատգամավոր են դառնում իրենցից ավելի քիչ ձայներ հավաքած թեկնածուները, որոնց դեպքում կա կայացված քաղաքական որոշում:
շարունակությունը՝ կայքում