Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1991թ. Երևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը. պատմության այս օրը (13 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռոքեն-ռոլլի համաշխարհային օր, Թաիլանդ և Նեպալ՝ Սանգկրան (Նոր տարի), Չադ՝ Ազգային օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1286- Կոնստանդին Բ Կատուկեցին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։

1889 –վախճանվել է  պատմաբան և հրապարակախոս Գաբրիել Պատկանյանը։

1904– Գելիգուզանի մարտերի ժամանակ զոհվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ, Հրայր Դժոխքը` Արմենակ Մամբրեի Ղազարյանը։

1909 – ծնվել է խաղողագործ-սելեկցիոներ Սուսաննա Խաչատրյանը։

1919 – ծնվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը։

1920 –հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ղարաբաղ է ժամանել Դրոն գլխավորելու ղարաբաղյան ուժերը և հայտարարել է դիրեկտորիատ ստեղծելու մասին, որը գլխավորել է Խաչիկ Մելքումյանը։

1926-Երևանում ցուցադրվել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»:

–ծնվել է  նկարիչ Գրիգոր Աղասյանը։

1928 –ծնվել է  հաղորդավար, ասմունքող Վերա Հակոբյանը։

1963-ծնվել է շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը:

1966-վախճանվել է բանաստեղծ, քաղաքական գործիչ Գուրգեն Հայկունին:

1991-Երևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը:

2001-ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի հարավային հարևան Մերիլենդ նահանգի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել: 

2004-գիշերը Հայաստանի իշխանությունները ճնշել են ընդդիմության կողմնակիցների խաղաղ ցույցը Բաղրամյան պողոտայում: Իրավապահները գործածել են  ջրցան մեքենաներ և պայթուցիկներ: Բազմաթիվ ցուցարարներ ստացել են  վնասվածքներ: 

2006-ըստ Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտիի դատավճիռի  հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ամենախիստ պատժի՝ ցմահ բանտարկության 30 տարով՝ առանց ներման իրավունքի:

2007 -«Իմպիչմենտ» դաշինքի նախընտրական քարոզարշավը սկսվել է  Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքով, և ավարտվել  Բաղրամյան պողոտայում:

2017-Հայաշատ Լոս Անջելեսում առաջին անգամ էկրան է բարձրացել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The promise) դրաման, որի պրեմիերային ներկա են եղել աշխարհահռչակ մի շարք աստղեր:

2018- Փաշինյանի ղեկավարած քայլերթի մասնակիցները հասել են Երևան: «Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող են անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,- հայտարարել է ՆիկոլՓաշինյանը:

2021- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ֆոտոսեսիա է արել Բաքվում բացված ցուցահանդես–պուրակում, որտեղ ցուցադրված են Արցախի դեմ վերջին պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտները, հայկական զրահատեխնիկան և ռազմավարի ավարի այլ նմուշներ, սպանված ու գերևարված հայ զինվորների տեսքով մանեկեններ։

2022- խորհրդարանում Նիկոլ փաշինյանը հայտարարել է, որ Միջազգային հանրությունն առաջարկում է «մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»:

2023-կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱՄ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1111-Հենրիխ 5-րդը թագադրվել է Սրբազան հռոմեական կայսրության թագավոր:

1204-Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել և թալանել են Կոնստանտինապոլիսը:

1519-ծնվել է ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին:

1605-վախճանվել է Համայն Ռուսիո ցար Բորիս Գոդունովը:

1743-ծնվել է ԱՄՆ-ի երրորդ նախագահ և  ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը հանդիսացող Թոմաս Ջեֆֆերսոնը:

1759-Ֆրանսիացիները հաղթել են Բերգենի ճակատամարտում:

1808-ծնվել է իտալացի գյուտարար, հեռախոսի ստեղծող Անտոնիո Մեուչչին:

1918-Եկատերինգրադի գրոհի ժամանակ սպանվել է Սպիտակների շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող գեներալ Լավր Կոռնիլովը:

1919-ճնշվել է հակահեղափոխական բունտը Մյունխենում և ստեղծվել է Բավարիայի խորհրդային հանրապետությունը կոմունիստների գլխավորությամբ:

1934-ավարտվել է «Չելյուսկին» նավի անձնակազմին փրկելու օպերացիան:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 2-րդ և 3-րդ ուկրաինական ճակատի զորքերի կողմից գրավվել է Վիեննան:

1948-ծնվել է շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկին:

1955-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Իրինա Խակամադան:

1970- Ապպոլոն-13 տիեզերակայանում վթար է տեղի ունեցել՝ պայթել է թթվածնի տարողությունը:

1975-տեղի է ունեցել իշխանափոխություն Չադում:

Կ. Խաչիկյան

2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանաLouis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբԼավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում
Ամենադիտված