«Մուրացան» ԲԿ է տեղափոխվել անհայտ պացիենտ` 1 տարեկան. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ ապրիլի 15-ին՝ ժամը 9։45, «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն է տեղափոխվել անհայտ պացիենտ` 1 տարեկան։
Երեխայի վիճակը գնահատվել է ծանր, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցնելուց հետո, երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ հետագա բուժական գործընթացը կազմակերպելու նպատակով։