Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես մի օր դուրս կգամ բանտնից, վայ նրան, ով իմ ճանապարհին կհայտնվի. Նարեկ Մալյան. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակի» զրուցակիցը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նարեկ Մալյանն է, ում նկատմամբ օրերս առաջին ատյանի դատարանը դատավճիռ արձակեց։

– Դատարանը Ձեզ 1 տարվա ազատազրկման դատապարտեց, որից 7 ամիսն արդեն կալանավայրում եք, 5-ը դեռ առջեւում է։ Ձեզ նախկինում էլ են նման մեղադրանք առաջադրել, սակայն արդարացվել էիք, այս անգամ ինչո՞ւ դատապարտեցին, իշխանությունները Ձեզ պատժո՞ւմ են, թե՞ ցանկանում են չեզոքացնել՝ հնարավոր նոր զարգացումներից առաջ, հաշվի առնելով, որ գարուն է, իսկ գարնանը քաղաքական կյանքն ակտիվանում է։

– Որքան եմ նստել, որքան է մնացել… մաթեմատիկան ինձ բացարձակ միեւնույն է: Ինձ իմ ապօրինի ազատազրկումն այդքան չի հետաքրքրում, որքան այս իշխանավորների ապօրինի ազատությունը: Ինձ չեն կարող նեյտրալիզացնել: Կալանքները կանխատեսելի էին, գնալով իշխանությունն ավելի է կոշտացնելու իր մեթոդները: Բոլոր քաղբանտարկյալների հիմնական ձեռքբերումը համարում եմ իշխանությունների «ժողովրդավար» դիմակի պատռումը, ինչն իշխանության համար անդառնալի հետեւանք է: Ռեպրեսիան ցանկացած իշխանության ամենավերջին գործիքն է: Մի քիչ ցինիկ է հնչում, բայց որքան շուտ իշխանությունը ձեւական դեմոկրատիայից անցում կատարի ռեպրեսիաների, այնքան շուտ կավարտվի: Քաղբանտարկյալներն իրենց գոյությամբ հասան այդ վերջնական եւ անջնջելի արձանագրմանը: Իշխանությունն այլ ելք չունի, քան շարունակել ռեպրեսիաները` հընթացս ավելացնելով դրանց կոշտության եւ ապօրինության դոզան: Սա իր հերթին գեներացնում է հանրային ատելություն եւ իրական հակազդեցություն: Այս պահին իշխանությունը պատմականորեն ամենաատելին է, եւ այդ ատելությունը գնալով խորանում է: Ես ՔՊ-ականների փոխարեն լինեի, խորապես կմտահոգվեի այս հեռանկարից: Ատելության գերդոզավորումը կարող է անկառավարելի դարձնել հանգուցալուծումը: Ինչ վերաբերում է գարնանը, պայքարի համար բոլոր եղանակները հարմար են: Ֆիդել Կաստրոն Ամանորի գիշերն իրականացրեց Կուբայի հեղափոխությունը:

– Ի՞նչ եք պատրաստվում անել 5 ամիս անց, երբ ազատության մեջ լինեք։ Ակտիվ քաղաքական-հասարակական կյանքո՞վ եք ապրելու, թե՞ արձակուրդ կվերցնեք։

– Երբ ինձ բանտարկեցին, Արցախը հայկական էր: Ես բանտում այդպես էլ չադապտացվեցի այդ կորստին: Տպավորություն է, որ սա մղձավանջ է, եւ արթնանալուն պես ցավը կանցնի: Առաջին հերթին բանտից դուրս գալուց պետք է ադապտացվել նոր ու ցավալի իրականությանը: Ես, անկեղծ, չգիտեմ՝ նման տեմպերով 5 ամսից իմ հայրենիքից ինչ մնացած կլինի: Արդյոք ես 5 ամիս անց ընդհանրապես հայրենիք կունենա՞մ: Դատարանի վճռից բոլորին ակնհայտ դարձավ իշխանության կոշտ եւ բացահայտ միջամտությունը դատավորների վրա: Ինքնավստահ իշխանությունը երբեք նման գռեհիկ ապօրինությունների չի գնա: Հետեւաբար փաստենք, որ այս իշխանությունն այլեւս անվերադարձ զրկված է հանրային աջակցությունից, եւ հույսը ռեպրեսիաներն են: Սա խոսում է իշխանության դիրքերի թուլության մասին, եւ, հավատացնում եմ՝ արժեր անցնել հալածանքների եւ բանտարկության Գողգոթան, որպեսզի այդ ճանապարհին քո աչքերով տեսնես իշխանության սարսափը: Հանրային կյանքն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Ինձ համար դա հանրության առաջ հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունների ծանր բեռ է, որի ծանրությունը համբերատար կրում են նաեւ իմ հարազատներն ու իսկական ընկերները: Երբեք չեմ հասկացել այն գործիչներին, ովքեր մեկ հատ ավել հարցազրույցի համար իրար գլուխ են ջարդել: Ասելիքի բացակայության պայմաններում խոսում են միայն զավզակները: Ինձ համար պայքարի ֆորմատը միշտ եղել է երկրորդական: Նման պայքարների ժամանակ բանտը հարկադիր արձակուրդն է:

– Հետեւո՞ւմ եք քաղաքական զարգացումներին` օրակարգում Տավուշի 4 գյուղերի հանձնումն է, ի՞նչ հանգուցալուծում կստանա հարցը, հանրային-քաղաքական դիմադրություն կլինի՞։

– Տարածքներ՝ իշխանության դիմաց: Սա այս իշխանության կարգախոսն է: Սրանք հանուն մի քանի օրով իրենց իշխանության երկարացման, պատրաստ են թշնամուն հանձնել ամեն ինչ: Իշխանությունը պահելը սրանց համար դարձել է կյանքի նպատակ: Դիմադրությունը եւ բողոքի ցույցը պայքարի լրիվ տարբեր մեթոդներ են: Դա սահմանվել է 1970 թ., Գերմանիայում: Երբ մարդիկ ինչ-որ երեւույթի հետ համաձայն չեն լինում, իրականացնում են բողոքի ցույցեր: Երբ մարդիկ հասկանում են, որ բողոքի ցույցերով անհնար է կանխել անցանկալի երեւույթը, անցնում են գործնական քայլերի կազմակերպման, այսինքն՝ դիմադրության: Մեր երկրում առայսօր հստակություն չկա պայքարի մեթոդիկայի մասով: Արդյունավետ դիմադրություն կլինի այն ժամանակ, երբ այդ դիմադրությունը կազմակերպեն վճռական առաջնորդներ:

– Ընդդիմությունը վերջին շրջանում Ոսկեպարում է, հանրահավաք տեղի ունեցավ, գո՞հ եք ընդդիմության գործողություններից: Եթե ազատության մեջ լինեիք, ի՞նչ կանեիք:

– 6 տարի է, ինչ իշխանության է այս ազգակործան խմբակը: 6 տարվա պայքարի ընթացքում ընդդիմությունը նույնիսկ կես քայլով չի մոտեցել իշխանափոխությանը: 6 տարվա ընթացքում այդպես էլ հանրությանը չի ներկայացվել նույնիսկ ամենատարրական հարցի պատասխանը` արդյոք կա՞ Նիկոլին փոխարինող կոնկրետ մարդ: Այս 6 տարիների ընթացքում մեր բոլորի աչքի առջեւ ընդդիմադիր զավզակներն իրարից միկրոֆոն էին խլում հարթակում, իսկ երբ գալիս էր վճռական առաջնորդության պահը, տարբեր պատճառաբանություններով հրապարակում հավաքված մարդկանց ցասումը փոխակերպում էին իշխանությանը ձեռնտու անիմաստ գործողությունների: Օրակարգ, Ծրագիր, Վճռականություն․․․ Այս 3 պարտադիր բաղադրիչներից նույնիսկ մեկի բացակայությունը հարթակում կանգնած խրոխտ ելույթ ունեցողին դարձնում է զավզակ, շառլատան: Սիրելի հայեր, եթե ձեզ փողոց դուրս գալու եւ առաջնորդելու կոչ անողն այս 3 բաղադրիչներից նույնիսկ մեկը չունի, ձվերով ու պոմիդորներով հարվածեք այդ սրիկային, մի թողեք, որ ամեն պատահական մարդ առաջնորդության հայտ ներկայացնի: Անվճռական, անօրակարգ եւ անծրագիր առաջնորդներն ուղղակի գանձ են այս իշխանության համար: Եթե ես լինեի ազատության մեջ, կանեի այն, ինչ արել եմ վերջին 6 տարում: Կփորձեի ձեւավորել գրագետ եւ իրապես հայրենասեր առաջնորդություն: Երեւանում, այլ ոչ թե Ոսկեպարում ստեղծել արդյունավետ դիմադրության օջախներ: Հանրությունը պատրաստ է, պակասում են իմ թվարկած 3 կետերով առաջնորդները: Ի դեպ, հանուն արդարության ցանկանում եմ շեշտել, որ արդյունավետ առաջնորդների փայլուն թեկնածուներ կան նաեւ այսօրվա ընդդիմության ներսում, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մեջ:

– Դուք Սորոսի գրասենյակի դեմ էիք պայքարում, գուցե նաեւ դրա հետեւա՞նքն է, որ այսօր բանտում եք:

– Ես պայքարում էի, պայքարում եմ եւ պայքարելու եմ ՀՀ-ում օտարերկրյա գործակալական ցանցի եւ դրա քայքայիչ գործունեության դեմ: Մենք պարզեցինք, որ ՀՀ-ում Սորոսի գրասենյակը գրանցված էր օֆշորում, այսինքն՝ սորոսականները հայրենիքը վաճառելու դիմաց իրենց ստացած գումարները ստանում էին երրորդ երկրից, ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայից: Այսօր բանտում ավարտին եմ հասցնում «Լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցը եւ դրա դեմ արդյունավետ պայքարի մեթոդիկան» գիրքը, որը մասերով հրապարակվում է համացանցում: Ինձ պատժելու եւ լռեցնելու համար գործակալական ցանցի պատվերով նույնիսկ հատուկ հոդված ավելացրին ՀՀ քրեական օրենսգրքում՝ 226.2 հոդվածը: Այսօր փաստենք, որ մեր պետությունն ամբողջությամբ զավթված է լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցի կողմից եւ որպես հետեւանք` այլեւս հայկական պետություն չէ: ՀՀ-ն չի սպասարկում իր քաղաքացի հայերի շահերը, թշնամաբար է տրամադրված այն անձանց հանդեպ, ովքեր իրենց որպես հայ են իդենտիֆիկացնում: Թշնամի պետության քաղաքացիները պաշտպանված են եւ շրջապատված են պետական հոգատարությամբ: Հետեւաբար, մեր պայքարն արդեն ոչ թե քաղաքական է, այլ ազգային-ազատագրական: Այո, իմ 6 տարվա գործունեության համար են այսօր ինձ ապօրինի պատժում, բայց, իհարկե, դա որեւէ արդյունք չի կարող տալ: Ես ինչ-որ մի օր դուրս կգամ բանտից, իմ հայացքները, սկզբունքներն ու վճռականությունն անփոփոխ են: Վայ նրան, ով կհայտնվի իմ ճանապարհին..

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ»
Ամենադիտված