Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ դիմակավորված անձինք ոստիկաններ են եղել․ Սաքունցը՝ Վարդանյանին խոշտանգելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին խոշտանգման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանը։ Նա ձերբակալվել էր ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպով։

Երեկ իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը մանրամասն ներկայացրեցին Սամվելին խոշտանգելու դրվագները։ Մելիքյանն արձանագրեց, որ խոշտանգման դեպքի դետալային նկարագրությունից հետո, ապացուցման պատասխանատվությունը կրում է պետությունը։

Խոսքն այն պետության մասին է, որ մինչ այժմ խոշտանգման դեպքի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնել։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը 1or.am-ին ասաց, որ կոնվենցիոն պարտավորությունները ենթադրում են, որ նման դեպքում պետք է անմիջապես վարույթ նախաձեռնել․

«Ոստիկանության բաժիններում միշտ էլ նման դեպքեր եղել են, բայց, ցավոք սրտի, այդ գործերով մինչև այժմ էլ արդյունավետ քննություն չի իրականացվում։ Սա էլ հետևանք է՝ ոստիկանության ծառայողների կողմից նման գործողությունների համար անպատժելիության։ Նման դեպքերը համակողմանի չեն քննվում, խոշտանգման ենթարկող անձինք պատասխանատվություն չեն կրում, համակարգից չեն հեռացվում, դեռ մի բան էլ բարձր պաշտոնների են արժանանում։ Այստեղ պետք է արձանագրենք, որ ոստիկանության համակարգում որակական և բովանդակային բարեփոխում չի իրականացվել»։

Դիտարկմանը, որ Սամվել Վարդանյանի դեպքն այլ է, նա ոչ թե բռնության է ենթարկվել ոստիկանության բաժնում ոստիկանների կողմից, այլ՝ ոստիկանների հսկողության տակ գտնվելու ընթացքում` այլ անձանց կողմից։ Սաքունցն այսպես արձագանքեց․

«Միևնույնն է, պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը։ Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ դիմակավորված անձինք ոստիկաններ են եղել։ Առանց նրանց թույլտվության այլ անձինք չեն կարող իրենց հսկողության տակ գտնվող անձի հետ որևէ առնչություն ունենալ»։

Ոստիկանության ամենաթողությամբ, գուցե թույլտվությամբ, բայց արդյո՞ք կազմակերպմամբ է եղել խոշտանգումը։ Իրավապաշտպանն օրինակ է բերում․

«Եթե կալանավայրում երկու հոգի վիճում են, ես մեղադրո՞ւմ եմ այս կամ այն կալանավորին՝ ոչ։ Պատասխանատվությունը կրում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը։ Իսկ թե ինչ մեխանիզմով է կազմակերպվել՝ թողտվություն, համաձայնություն կամ կազմակերպում` այլ հարց է»։

Խոշտանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթ դեռևս չկա, սակայն, իրավապաշտպանի գնահատմամբ, վարույթը պետք է նախաձեռնվեր անմիջապես, պետք է արդեն հարցաքննված լինեին ուղեկցող ոստիկանները, որ մենակ են թողել ձերբակալվածին։ Եթե սա չկա, ապա խոսքը անպատժելիության մթնոլորտի մասին է։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեպքից ժամեր առաջ հայտարարություն արեց՝ վիրավորելով և սպառնալով քաղաքացուն, արդյո՞ք սա ևս պետք է իրավական գնահատականի արժանանա։ Հստակ հարցին ի պատասխան՝ Սաքունցն ասաց, որ այո՛, Սիմոնյանը պետք է հարցաքննվի, բայց այն իմաստով, որ բացի հայտարարությունն իր կողմից տրվե՞լ են հրահանգներ, թե՞ ոչ։

Սա բխում է գործի բազմակողմանի քննության շահերից։ ԱԺ նախագահը որևէ կերպ չպետք է նման գնահատական տա։ Սաքունցը հիշում է «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ բռնության դեպք․

«Նման դեպք է եղել դատարանի շենքում, մինչ դատական նիստերի դահլիճ տեղափոխելն անձանց պահման վայրում»։

Սաքունցի խոսքով՝ իրեն բազում դեպքեր են հայտնի, երբ անձին տանում են ինչ-որ վայր բռնության են ենթարկում, այնտեղից նոր բաց թողնում, սակայն ասաց, որ անուններ չի նշի։

Այսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊ
Ամենադիտված