ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքն անժամկետ դարձնելու օրինագծին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունն ապրիլի 16-ին հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով:
Օրինագծին կողմ է արտահայտվել 407 օրենսդիր, դեմ՝ 16-ը: Այժմ փաստաթուղթը կներկայացվի ԱՄՆ Սենատի քննարկմանը։
2023 թվականի մայիսին առաջարկված օրինագիծն առաջարկում է անժամկետ դարձնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքը, որն ընդունվել է 1996 թվականին, և որի գործողության ժամկետը լրանում է 2026 թվականին:
Այդ օրենքն ԱՄՆ գործադիր իշխանությանը թույլ է տալիս տարբեր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։