ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել լիովին կատարված, խաղաղապահները կարևոր դեր են խաղացել արյունահեղության կանխման գործում, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը (Ռոդինա կուսակցություն)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրս բերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։