Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, միգուցե, նաև Թուրքիայի միջամտությամբ: Պատճառները շատ դժվար է գնահատել, բայց աշխարհաքաղաքական են: Թե Ադրբեջանն ի՞նչ գին է վճարում դրա համար կամ ինչպիսի՞ սպառնալիք կամ շանտաժ են կիրառել Ռուսաստանի դեմ, ինչի՞ դիմաց է ստացվել  սա, դժվար է գնահատել: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի ուզել կամ լրացուցիչ  կոնֆրոնտացիայի գնալ Ադրբեջանի ղեկավարության հետ, տվյալ դեպքում  նաև  Թուրքիայի, կամ ինչ-որ աշխարհաքաղաքական պայմանավորվածություն է եղել այլ տեղերում Ադրբեջանի կամ Թուրքիայի որոշակի վարք ապահովելու նպատակով, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերման մասին:

«Ինչ-որ բանի դիմաց է արվել: Այդ ինչ-որ բանը գործողությո՞ւն է, թե՞ անգործութուն,  օրինակ, Ուկրաինայի հարցում Թուրքիայի կամ Ադրբեջանի որոշակի վա՞րք, թե՞ այլ ուղղություններում որոշակի դրական քայլեր, արդեն ընթացքում կերևա: Մի քիչ դժվար կլինի գնահատել, թե աշխարհաքաղաքական ինչ փաթեթի մաս է եղել ռուս խաղաղապահների դուրսբերումը, բայց վստահ եմ, որ պատճառները աշխարհաքաղաքական են»,-ասել է նա:

Հարցին՝ ինչու՞ է ամեն դեպքում ռուս խաղաղապահների մի մաս մնացել Արցախում, Արտակ Բեգլարյանը պատասխանել է, որ պաշտոնական որևէ հայտարարություն չի տեսել այդ մասին և քանի դեռ հայտարարություն չկա, վերապահումով է մոտենում այդ կարծիքին:

«Ավելին ասեմ, ո՞վ ասաց, որ սեպտեմբերից ի վեր հենց 1960 խաղաղապահ է եղել Արցախում: Ես կարծում եմ, որ միգուցե դեռ այն ժամանակ  թիվը որոշակիորեն կրճատվել էր: Բայց հիմա պետք է հասկանանք, որ կապ չունի, թե քանի խաղաղապահ կմնա, կապ ունի՝ ընդհանրապես խաղաղապահ կմնա՞ թե՞ ոչ: Գոնե սիմվոլիկ ձևով Ռուսաստանի ներկայությունը Արցախում կլինի՞, թե՞ չի լինի: Դրանից հետո, եթե իրենք մնում են, հաջորդ հարցն այն է, թե իրենք ի՞նչ լիազորություններ են ունենալու, ի՞նչ գործառույթ են կատարելու»,-ասել է Արտակ Բեգլարյանը և հավելել՝ նախկին պայմանավորվածությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված, արդեն սեպտեմբերից ի վեր, ընդհանրապես չեն գործում:

Նրա խոսքով, ռուս խաղաղապահների գործառույթները փաստացի չեն կատարվել սեպտեմբերից․ հիմա եթե նույնիսկ խաղաղապահներ մնային,  նոր փաստաթուղթ պետք է ստորագրվի՝  նրանց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները հստակեցնելու համար:

 Ըստ Բեգլարյանի,  ցանկալի է, որ  որոշակի միջազգային ներկայություն լինի Արցախում: Նա հիշեցրել է, որ օրեր առաջ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչը հայտարարեց, որ Ստեփանակերտի գրասենյակը դուրս է բերվել և Բարդա է տեղափոխվել: Նրա կարծիքով՝ այս երկու իրադարձությունները՝ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների դուրսբերումը նշանակում է միջազգային հանրության բոլոր տեսակի ներկայացուցիչների դուրսբերում Արցախից, և հիմա արդեն Ադրբեջանը շատ ավելի անկաշկանդ է լինելու իր հանցագործություններն անելիս։ 

Հարցին՝ արդյոք ռուս խաղաղապահների դուրսբերումը  նշանակո՞ւմ է, որ Արցախի էջը փակվում է, Արտակ Բեգլարյանը պատասխանել է, որ դա վտանգում է արցախցիների վերադարձի հեռանկարը, բայց ինքը չի կարծում, թե դա գլխավոր գործոնն է, որ արցախցիները վերադառնան:

«Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով  կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուրս չէին էլ գա, չէին տեղահանվի: Եթե արցախցիները ռուս խաղաղպահների ներկայությամբ բռնի տեղահանվել են, և Ռուսաստանը գործողություններ չի կարողացել անել կամ չի արել դա կանխելու համար, արդեն նշանակում է, որ վերադարձի համար լրացուցիչ գործոններ պետք է ավելացվեին, կամ միջազգային պաշտպանության նոր մեխանիզմներ գործարկվեին, որպեսզի Արցախի ժողովուրդը վստահություն ունենա և այնտեղ  բարենպաստ անվտանգային միջավայր ունենա հավաքական վերադարձի համար»,-հավելել է Բեգլարյանը։   

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված