Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական կողմը Իսրայելին պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային սպառազինություն:
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն։
«Մենք Իսրայելին և արևմտյան ճամբարին ստիպեցինք առավելագույն սպառազինություն օգտագործել՝ մեր կողմից նվազագույն ջանքերի դեպքում»,-Հաջիզադեի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Հիշեցնենք, որ Իրանի ռազմաօդային ուժերի էլիտար ստորաբաժանումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարված է հասցրել Իսրայելի տարածքին` ի պատասխան ամսվա սկզբին իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության ոչնչացման: