Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վենեսուելլա՝ Անկախության օր, Սիերա-Լեոնա՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ Ղրիմի, Թամանի և Կուբանի Ռուսական կայսրության կազմ մտնելու օր, Պոլիգրաֆիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1728-վախճանվել է լեհահայ պատմագիր Հովհաննես-Թովմաս Յոսեֆովիչը։

1911-վախճանվել է գործածար, բարեգործ Ալեսանդր Մանթաշյանցը։

1915–Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը, Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնաչության ինքնապաշտպանական մարտերը, որոնք տևել են մոտ 1 ամիս:

1942–ծնվել է բանասեր, հայագետ Աբրահամ Տերյանը։

1945-ԽՍՀՄ կառավարության ղեկավար Ի. Ստալինը Մոսկվայում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որը առաջադրել է լուծման կարոտ ազգային հարցեր՝ հայկական հողերի պահանջը, սփյուռքահայերի վերադարձի թույլտվությունը և այլն։

1960-ծնվել է  երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը։

1978-ծնվել է ռուսահայ արտիստուհի , «Comedy Woman» հեռուստաշոուի պրոդյուսեր Նատալյա Եպրիկյանը։

1992–Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

2000–վախճանվել է ճանաչված նկարիչ Գրիգոր Խանջյանը:

2001-Ազատության հրապարակում 33 հասարակական քաղաքական կազմակերպություններ և  շուրջ 10 հազար ցուցարարներ վերջին փորձերն են գործադրել կանխելու իրենց բնորոշմամբ «ազգակործան գործընթացը»՝ ԲԷՑ-երի վաճառքը AES «Silk Road» ամերիկյան կազմակերպությանը։

2002-մի քանի հազար մարդ է հավաքվել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն «Ա1+»-ի, հանրահավաքին  գերիշխել են իշխանափոխության կոչերը: 

- տեղի է  ունեցել  Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը:

2007-մահափորձ է կատարվել «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակություն՝ Արամ Վարդանյանի հանդեպ։

2008-ընդդիմադիր ուժերը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անց են կացրել մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:

2013-ընդդիմադիր ՀԱԿ-ը բողոքի ցույց է անց կացրել Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով պաշտոնանկ անել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

2014-վախճանվել է գործարար և բարերար Հրանտ Վարդանյանը։

2016-պոեզիայի գծով Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել ամերիկահայ հանրահայտ գրող, գրականագետ ու պատմաբան Փիթեր Բալլաքյանին։  

-«Ազատությո՛ւն Լևոն Հայրապետյանին», «Փոխե՛լ խափանման միջոցը» կոչերով մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի երթ են անց կացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

2017-Եզդիների սուրբը՝ Մալաքե Թաուսը,  տեղափոխվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող նորակառույց սրբավայրը, որտեղ հավաքվել են եզդիները  նշելու իրենց ամենակարևոր տոնը՝ Նոր տարին։

2018-Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության կողմից շաբաթներ առաջ իրեն նվիրված պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից:

- Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մի շարք աջակիցներ բերման են ենթարկվել կառավարական 3-րդ մասնաշենքի մերձակայքից։

2021-Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն է արել՝ առաջարկել է փոխել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1706-Իսպանական ժառանգության համար պատերազմում տեղի է ունեցել Կալչինատոյի ճակատամարտը, որը ավարտվել է ֆրանսիա-իսպանական ուժերի հաղթանակով։

1783-Եկատերինա 2-րդը ստորագրել է Ղրիմը և Կուբանի մարզը Ռուսաստանին միացնելու հռչակագիրը։

1810-սկսվել է ժողովրդական ապստամբությունը Կարակասում, որը սկիզբն է Վենեսուելայի Իսպանիայից անջատվելու համար մղվող պատերազմի։

1839- ընդունվել է լոնդոնյան պայմանագիրը, որը ճանաչել է Բելգիայի անկախությունը Հոլլանդիայից։

1850-ԱՄՆ-ը և Անգլիան ստորագրել են համատեղ Պանամայի ջրանցքը կառուցելու պայմանագիր՝ ավելի ուշ ԱՄՆ-ը այն կառուցել է միայնակ։

1897-կայացել է առաջին Բոստոնյան մարաթոնը։

1919-Լեսլի Լերոյ Իրվինը իրականացրել է առաջին ազատ թռիչք-անկումը աէրոպլանից՝ պարաշյուտի օգտագորմամբ։ -լեհական զորքերը գրավել են Վիլնյուսը։

1941-ԱՄՆ-ի սենատը որոշում է ընդունել հրեական Իսրայել պետություն ստեղծելուն աջակցելու մասին։

1947-Հնդկաստանի «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունը համաձայնվել է երկիրը բաժանել երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի։

1965-Գորդոն Մուրը ձևակերպել է «Մուրի օրենքը», ըստ որի միկրոպրոցեսորում եղած տրանզիստորների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր տարի։

-Վոլժսկի ավտոգործարանում հոսքագծից դուրս է եկել առաջին ՎԱԶ-2101-ը, որին ժողովուրդը կոչել է «կոպեյկա»։

1995-իրականացվել է ահաբեկչական ակտ Օկլահոմա-Սիթիում, զոհվել է 168 մարդ։ Դա առաջին մաշտաբային ահաբեկչական գործողությունն էր ԱՄՆ-ում։

Կ․ Խաչիկյան

Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանաLouis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբԼավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս Ջուման
Ամենադիտված