Հայաստան կայցելի Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 27-28-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հաս արակայնության հետ կապի վարչությունից:
Բուլղարիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նախատեսված է հանդիպում ՀՀ Ազգային ժողովի ղեկավարի հետ:
Հունիսի 27-ին կկայանան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դանիել Միտովը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։