Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Բրյուսելյան հանդիպումից ավելի քան երկու շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը նախօրեին միայն որոշել է թիմի հետ կիսվել իր տպավորություններով, գնահատականներ տալ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը եւ արդյունքներին։

Հիշեցնենք․ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանը հանդիպեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որի արդյունքում ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն 300 մլն եվրոյից մի քիչ ավելի աջակցություն խոստացան Հայաստանին՝ առաջիկա 4 տարվա համար, գրանտային ծրագրերի իրականացման տեսքով։ Մինչ հանդիպումը, սակայն, ՔՊ-ում շաբաթներ շարունակ քննարկում էին Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության հայտ ներկայացնելու հարցը եւ մեծ ակնկալիքներ ունեին, որ բրյուսելյան հանդիպումը վճռորոշ կդառնա իրենց համար, եթե տրվեն հստակ երաշխիքներ, որ Արեւմուտքը կդիվերսիֆիկացնի Հայաստանի տնտեսությունը, 1-2 միլիարդ փող կտա՝ այդով երաշխավորելով նաեւ մեր անվտանգությունը: Եվ իշխանությունն առանց վարանելու հայտ կներկայացնի, իսկ եթե ոչ, ապա պետք չէ շտապել։

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը չէր շտապել լուսավորել կուսակիցներին, որոնց ոգեւորությունը՝ Ռուսաստանից պոկվելու եւ Եվրոպայի գիրկը նետվելու հետ կապված, ակնհայտորեն կոտրվել է Բրյուսելից հետո, եւ որոնք հասկացել են, որ Հայաստանին խոստացված չնչին դրամական  աջակցությամբ անգամ մի գործարան հնարավոր չէ կառուցել, ուր մնաց՝ ողջ տնտեսությունը դիվերսիֆիկացնել։ Իսկ նախօրեին ՔՊ գրասենյակում, Փաշինյանի մասնակցությամբ, կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել, որին, պատգամավորներից բացի, շարքային կուսակցականներ էլ են ներկա գտնվել։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց եւ պատասխանել մասնակիցների հարցերին։ Իսկ Փաշինյանն ընդամենը 3 րոպեանոց ելույթ է ունեցել՝ իր գնահատականների եւ տպավորությունների վերաբերյալ, մյուս ելույթների ժամանակ երբեմն-երբեմն տեղից ռեպլիկ-դիտարկումներ է արել։ Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։

ՔՊ-ում Փաշինյանի կարճատեւ ելույթից տպավորություն են ստացել, որ նա այնքան էլ գոհ չէ բրյուսելյան արդյունքներից, չնայած ասել է, որ չի կարելի հանդիպման մասին կարծիք կազմել թվերով, այսինքն՝ այն գումարով, որը որպես աջակցություն են մեզ խոստացել, քանի որ դա միայն այսբերգի երեւացող մասն է, իսկ խորքում հավաքական Արեւմուտքն այդ համաձայնագրով պատրաստակամություն է դրսեւորում լայն եւ երկարատեւ համագործակցության: Միեւնույն ժամանակ հասկացրել է, որ երաշխիքներ էլ չի ստացել, որ ԱՄՆ-ն ու Արեւմուտքը ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայի գործընթացում առաջացած ցանկացած խոչընդոտ պատրաստ են հարթել, վերացնել անցանկալի հետեւանքները։

Դիցուք, եթե Ռուսաստանը փակի Լարսի ճանապարհը կամ այլ խոչընդոտներ առաջացնի,  Եվրոպան չի խոստանում, որ նույն րոպեին կառաջարկի այլընտրանք, ընդամենը ասվել է, որ Հայաստանի տնտեսության եւ անվտանգության հետ կապված բոլոր խնդիրներն իրենց համար քննարկելի են, եթե մեզ ինչ-որ բան է պետք, իրենք պատրաստ են նստել ու քննարկել, կտա՞ն, թե՞ չեն տա, կլուծե՞ն, թե՞ չեն լուծի որեւէ խնդիր, դա արդեն մեծ հարցական է։ Այդուհանդերձ, Փաշինյանն այն կարծիքին է, որ պետք է շարունակել համագործակցությունն Արեւմուտքի հետ։ ՔՊ-ականներից մի քանիսը հետաքրքրվել են արեւմտյան համագործակցության անցանկալի հետեւանքների մասին, ներկայացրել հանրության շրջանում առկա խոսակցությունները, որ Հայաստանին հենց այնպես չեն օգնելու, եւ հարցրել՝ արդյոք մեր երկիրն ինչ-որ պարտավորություննե՞ր է ստանձնել եվրոպական արժեհամակարգի մաս կազմող մերժելի փոխհարաբերությունների առաջ Հայաստանում կանաչ լույս վառելու հարցում: Ասվածը կոնկրետացրել են ԼԳԲՏ համայնքի շահերն առաջ մղելու, Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիան վավերացնելու հետ կապված: Նիկոլ Փաշինյանը հումորով փորձել է շրջանցել հարցը՝ ասելով, թե, հա, եղել է նման պահանջ, էն, որ ասում են՝ «գաղտնի պայմանավորվածություններ», այդ պայմանավորվածությունների ժամանակ ենք քննարկել այդ հարցերը, սակայն իր պատասխանով միեւնույն ժամանակ հասկացրել է, որ կոնվենցիան վաղուց է մեր օրակարգում, եւ այն վաղ թե ուշ պետք է վավերացնել։

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիան պարբերաբար բերվում է օրակարգ, այն միշտ եղել է ՀՀ-ին պարտադրվելիք ԵՄ ճանապարհային քարտեզի առանցքային կետերից մեկը, չնայած փորձ է արվում շահագրգիռ շրջանակների կողմից ներկայացնել որպես ընտանիքում բռնությունը կանխարգելելու միջոց: Ոմանց գնահատմամբ, այդ կոնվենցիայի իրական նպատակը հայկական ավանդական ընտանիքի արժեհամակարգը քանդելն է, անհասկանալի հարաբերությունների օրինականացումը:

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը, ապա այն փոփոխության չի ենթարկվել, բրյուսելյան հանդիպումներից առաջ կուսակցական փակ ֆորմատով քննարկումների ժամանակ, հիշեցնենք, որ ԱԽ քարտուղարը, կուսակիցների պատմելով, վստահություն է հայտնել, որ Հայաստանի զարգացումը չի կարող տարածաշրջանից դուրս լինել: Իսկ նախօրեի հանդիպմանը Գրիգորյանի ամփոփ տեսակետը եղել է այն, որ իր կանխատեսումներն ըստ էության հիմնովին իրականացել են` ինքը չէր էլ ակնկալում, որ Արեւմուտքն ավելին կառաջարկի, քան առաջարկել է։

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառը
Ամենադիտված