Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անհարմար եւ աբսուրդային իրավիճակում է հայտնվել։ Նրան ենթակա հիմնարկը վարչական դատարան է դիմել եւ պահանջում է անվավեր ճանաչել նախարարի հրամաններից մեկը։ Տեղեկությունը զետեղված է «Դատալեքսում»։ Այդ հրամանով առանց կազմակերպության հետ քննարկելու, նախարար Ավանեսյանը փոխել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակը եւ կենտրոնի պետի տեղակալի հաստիք սահմանել` առանց այս կառույցի հետ քննարկելու, իսկ սա «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի եւ դատաբժշկական կենտրոնի կանոնադրության կոպիտ խախտում է։ Հաստիքացուցակը սեփական նախաձեռնությամբ փոփոխելով ու ավելացնելով փոխտնօրենի հաստիք՝ նախարարը միջամտել է ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեության ղեկավարմանը, որը տնօրենի բացարձակ իրավունքն է՝ համաձայն ՊՈԱԿ-ի կանոնադրության: Հայցադիմումը դատարանը ստացել է ապրիլի 15-ին։

Հիշեցնենք․ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը փետրվարի 16-ին ձերբակալվեց, ապա մեղադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Կենտրոնն այս պահին ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գեւորգյանը։ Նախարարության մեր աղբյուրները պատմում են, որ Մհեր Բիշարյանը ներկուլիսային ինտրիգների զոհ է, որոնց նպատակը նրան մեկուսացնելն ու դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնում յուրայիններին նշանակելն էր։ Փետրվարին լուր տարածվեց, որ նախարարն իմպերատիվ կարգով փոխում է այս հիմնարկի հաստիքացուցակը, պետի տեղակալ է նշանակում, որն էլ հետագայում պետք է նշանակվի Բիշարյանի պաշտոնում։ 

«Այսինքն՝ որ ինչ ուզեն, անեն, հաստիքացանկ փոխեն, իրենց մարդկանց բերեն-դնեն, հետո տեսնեն, թե որտեղ ինչ «պլյուս-մինուս» են անում, ջրծաղիկն ալերգիա գրեն, ալերգիան՝ եսիմինչ»,- ասում է ներքին անցուդարձից տեղյակ անձը։ Փետրվարի կեսերին մի պահ լուրեր տարածվեցին, որ Անահիտ Ավանեսյանը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենի տեղակալ է նշանակելու Բժշկական համալսարանի դասախոս, մասնագիտությամբ իրավաբան, Առողջապահության ինստիտուտի նախկին աշխատակից Մարտին Ալեքսանյանին, սակայն դա տեղի չունեցավ։ Հավանաբար տեսնելով, որ կենտրոնի մասնագետները, մասնավորապես, տնօրենի պաշտոնակատար, դատաբժիշկ Շավարշ Գեւորգյանը դիմադրում են, նախարարը հրաժարվեց իր մտադրությունից, եւ Մարտին Ալեքսանյանի նշանակման հարցը սառեցվեց։ 

Մարտին Ալեքսանյանը չցանկացավ մեկնաբանել իր անվան շուրջ տարածվող լուրերը։ Ճի՞շտ է, որ Ձեզ պատրաստվում են նշանակել դատաբժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ։ «Այդ մասով չեմ կարող մեկնաբանություն տալ, լավ կլինի՝ լիազոր մարմնին հարցնեք։ Քանի դեռ դա խոսակցություն է, ճիշտ չի լինի, որ ես մեկնաբանություն տամ, ոչ պրոֆեսիոնալ կլինի»։ Ասաց նաեւ, որ տեղյակ չէ դատական գործընթացից ու ներկայում նախարարության հետ առնչություն չունի։ Լիազոր մարմնից մեր զանգերին չպատասխանեցին։ Նրանց պատասխանին կսպասենք։

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները
Ամենադիտված