Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Ուրֆա քաղաքի սահմանային ոստիկանության բաժանմունքի ծառայող զինվորական է ինքնասպան եղել:
Նշվում է, որ կոչումով մասնագետ սերժանտ (ՀՀ ԶՈՒ-ում ավագ սերժանտ) Ադնան Օզերն իր կյանքին վերջ է տվել այգում՝ կրակելով ծառայողական ատրճանակից:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Տեղի ունեցածի դրդապատճառների և այլ նպաստող հանգամանքների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: