Բաքուն գոհ է, թե ինչպես են լուծվում տարածաշրջանում անվտանգության հարցերը․ Ալիևը՝ Պուտինին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։
«Եկեք խոսենք իրավիճակի մասին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից, այստեղ շատ հարցեր կան, դրանք շատ զգայուն են», - ասել է Ռուսաստանի ղեկավարը հանդիպման սկզբում։
Ալիևն արձագանքել է՝ նշելով, որ Ռուսաստանը Կովկասում տարածաշրջանային անվտանգության համար հիմնարար երկիր է։
Նա հավելել է, որ բանակցությունների օրակարգը շատ ընդարձակ է, նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, քննարկել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը համաշխարհային նշանակություն ունի տրանսպորտային անվտանգության և առևտրի խթանման համար։
«Բաքուն գոհ է, թե ինչպես են լուծվում տարածաշրջանում անվտանգության հարցերը Մոսկվայի մասնակցությամբ»,– նշել է Ալիևը։