Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ այս պահը Ցեղասպանության միջոցառումների կազմակերպման հանձնաժողով չի ձևավորվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցը: Մինչ օրս չի ստեղծվել միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով: Մինչև 2019 թվականն այդ հանձնաժողովը ստեղծվում էր 2-3 ամիս առաջ, հանրային հեռուստատեսությունը միջազգային եթերաժամանակ էր տրամադրում՝ այլ երկրներում Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակման համար: Հրավերներ էին ուղարկվում տարբեր դեսպանությունների, պատվիրակություններ էին հրավիրվում՝ մասնակցելու ապրիլի 24-ի արարողակարգին: Ամեն տարի մի քանի երկրի ղեկավար էր գալիս Հայաստան, որոնց այցը լուսաբանում էին մի քանի տասնյակ միջազգային լրատվամիջոցներ:

Հիմա, «խաղաղության նոր օրակարգի» ձևավորման պայմաններում, ՀՀ իշխանությունը փաստացի մոռացել է և մյուսներին էլ փորձում է պարտադրել մոռանալ ապրիլի 24 ամսաթիվը: Պետական որևէ կառույց, որևէ միջոցառման կազմակերպման մասին որևէ հաղորդագրություն չի տարածել: Միայն օրերս տված ասուլիսում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ասաց, որ թանագարանի մուտքն ազատ կլինի այցելուների համար, բացի այդ, սովարականի նման կգործի հանրային անվճար երթուղի և վերջ: Որևէ պաշտոնական տեղեկություն չկա, թե որ երկրներին է հրավեր ուղարկվել, իսկ ԱԳՆ-ին զանգերն ու գրությունները մնում են անպատասխան: Սա հստակ տարվող քաղաքական գիծ է, որն ուղղված է հայի ինքնության ոչնչացմանը, սա մոռացության է մատնում 1,5 միլիոն հայերի անմահ հիշատակը:

Եթե չենք կարողանում, պետություն լինելով, 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը տարվա մեջ մեկ անգամ հարգել հավուր պատշաճի, ապա միջազգային հանրությունից ի՞նչ ենք պահանջում 44 օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ։ Արդյո՞ք նրանք պիտի հարգեն և պաշտպանեն հայ գերիների և խաղաղ բնակչության շահերը։ Իշխանությունը մեր պատմությունն ու ինքնությունը դնում է զոհասեղանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց։ Սրանք նույնիսկ նույն նժարի վրա լինել չեն կարող։

Տնտեսական բաղադրիչը կարևորելն ուղղակի քոչվոր, առևատրական է դարձնում ողջ ազգին։ Եվ սա այն դեպքում, երբ տնտեսագետները վստահեցնում են՝ մենք ոչինչ չունենք վաճառելու, և էականն այստեղ կրկին թուրքական շահի և օրակարգի սպասարկումն է: Պարզապես այդ գործողությունն արվում է Թուրքիային և Արևմուտքին հաճոյանալու համար, որն էլ ինչ-որ ժամանակով երկարաձգելու է Փաշինյանի իշխանությունը:

Նկատենք, որ դեռ նախորդ տարի, ապրիլի 18-ին, ԱԺ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հայ ժողովուրդը հանուն խաղաղության պետք է պատրաստ լինի ցավոտ լուծումների: Սակայն չէր ասել, որ դրանք անվերջ են և մեկը մյուսից ցավալի՝ Արցախի հանձնումից, մինչև Տավուշ ու այդպիսի շղթայական շարունակություն: Այդ ցավոտ լուծումներից մեկն էլ՝ մոռանալ 100 ամյա վաղեմություն ունեցող

Ցեղասպանությունը և ձեռքը մեկնած խաղաղություն մուրալ՝ հույս ունենալով, որ մի օր Թուրքիան իր շահերից ելնելով կսեղմի այդ ձեռքը։

Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Ամենադիտված