Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գրքի համաշխարհային օր, Անգլերենի համաշխարհային օր, Իսպաներենի համաշխարհային օր, Գերմանիա՝ Գարեջրի օր, Իսպանիա՝ Սան-Խորդի (Սուրբ Գևորգի) օր, Թուրքիա՝ Ազգային անկախության և երեխաների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1985-ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեի պլենումում ընդունվել է «վերակառուցման» հայեցակարգը։

1994-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական  յոթ ինքնաթիռներից կազմված խումբը հզոր հարված է հասցրել ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտին, սակայն նրանցից մեկը խփվել է հայերի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

2001-վախճանվել է խորհրդային անասնաբույժ, մանրէաբան Հարություն Սարկիսովը։

2005- ավազակային հարձակում է կատարվել Բրազիլիայի խոշորագույն քաղաք Սան Պաուլոյի «Արմենիա» հրապարակին հարող Սանտոս Դյումոնդ փողոցում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի վրա: 

2006-տեղացող առատ ձյան պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները:        

  - Երևանի քաղաքապետարանը ռուսական արտադրության «ՊԱԶ» մակնիշի 50 ավտոբուս է մտցրել երթուղի, որոնց գազով աշխատելու շնորհիվ ուղեվարձը 100 դրամից դարձել է 70 դրամ։

2010-նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին հրամանագիր:

2012-Բուենոս Այրեսը Երևանից ընդունելով «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» պատվավոր տիտղոսը ստանձնել է այդ պատվավոր լիազորությունը:

2013-Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրիի բաժին` ցերեկը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հնչած կրակոցների առնչությամբ։

2015- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի որոշմամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոնդակով սրբադասվել են Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները՝ ավելի քան մեկուկես միլիոն մարդ:

2018- Սերժ Սարգսյանը  հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի  պաշտոնից։ Ավելի քան 24 ժամ անազատության մեջ մնալուց հետո Երևանի ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 2019-Երևանի ավագանին ընդունել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ ստեղծելու մասին որոշում։

2023-Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

215 մ.թ.ա.-Հռոմի Կապիտոլիական բլրում կառուցվել է Վեներայի տաճարը։

303– Հռոմեական կայսրության կայսր Դիոկղետիանոսի հրամանով Պաղեստինում գլխատել են քրիստոնեական ռազմիկ Սուրբ Գևորգին։

1533-անգլիական եկեղեցին իրականացրել է Եկատերինա Արագոնսկու և Անգլիայի թագավոր Հենրիխ Ութերորդի ամուսնալուծությունը։

1564-ծնվել է անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրը։

1605-Ռուսաստանի ցար է ձեռնադրվել Ֆյոդոր Գոդունովը։

1633-Շվեդիան գերմանացի ազնվականների հետ կնքել է Բողոքականների դաշինք կաթոլիկների դեմ։

1851-Կանադայում թողարկվել է առաջին կանադական փոստային նամականիշը, որի հեղինակն է երկրի երկաթգծային ցանցի ստեղծող Սեդֆորդ Ֆլեմինգը։

1891-ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը։

1896-Նյու-Յորքում կայացել է Ամերիկայում առաջին կինոդիտումը։

1928-Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ կանայք չեն հանդիսանում «անձ» (ֆիզիկական անձ)։

1941-թագաժառանգ Նորոդոմ Սիանուկը ձեռնադրվել է Կամբոջայի թագավոր։

1948-սկսվել է առաջին իսրաելա-արաբական պատերազմը, հրեաները գրավել են Խայֆա նավահանգիստը։

1951-հիմնադրվել է ԽՍՀՄ օլիմպիական կոմիտեն։

1956-կայացել է Էլվիս Պրեսլիի առաջին համերգը Լաս-Վեգասում։

1964-հիմնադրվել է ձայնասկավառակներ արտադրող «Մելոդիա» ընկերությունը ԽՍՀՄ-ում։ 1974- Ինդոնեզիայի Բալի կղզում վթարի է ենթարկվել Paan American ավիաընկերության Boeing 707 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել են 107 մարդ։

1992-Պեկինում բացվել է «Մակդոնալդս» ցանցի ամենամեծ ռեստորանը (700 տեղանոց)։

1993-Էրիթրեայում կայացած հանրաքվեի արդյունքում բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել Եթովպիայից անկախանալուն։

2007-վախճանվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը։

2022 —Նիգերիայի Իմո նահանգում գտնվող ոչ լեգալ նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 100–ից ավելի մարդ:

Կ․ Խաչիկյան

Louis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբԼավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում
Ամենադիտված