Ուկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախարարների կաբինետը երեքշաբթի պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության փոխնախարար Վիտալի Պոլովենկոյին, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի նախարարների կաբինետը ապրիլի 23-ի նիստում որոշում է ընդունել Վիտալի Նիկոլաևիչ Պոլովենկոյին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին»,- ասվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հաղորդվում է, որ աշխատանքից ազատվել է ազգային ծառայության վարչության փոխնախագահ Տատյանա Լակտիոնովան: