Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնգոյի Հանրապետությունը կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկրի առողջապահության նախարար Ժիլբեր Մոկոկին հայտարարել է, որ կապիկի ծաղիկի 19 դեպք է հաստատվել հինգ դեպարտամենտներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բրազավիլում։
Այս պահի դրությամբ երկրում հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել։
Կոնգոյի Հանրապետության բնակիչներին կոչ է արվել խուսափել հնարավոր վարակակիրների, կենդանիների հետ շփումներից, ինչպես նաև առանց ձեռնոցների չդիպչել որսի մսին։