Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ. հաշվետվությունը՝ տեսնում ենք դատարկ սյունակներ, զրո դրամի շարժ եւ նմանատիպ այլ չլրացված թղթեր։ Միայն փաստաթղթի առաջին էջում նկատվում է կուսակցության 1180 աշխատակցի մասին տեղեկություն, որով էլ, եթե հանկարծ Արսենյանը մի օր դառնա ՔՊ-ին ընդդիմադիր, իշխանությունը անմիջապես վարույթ կհարուցի` պարզելու, թե 1180 աշխատակիցը ո՞նց կարող էին չվարձատրվել։
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել։
Կարելի է փաստել, որ Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 25․ 04․ 24 թ համարում։