Հայաստանը Բաքվից գազ կգնի՞
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրևանը պատրաստ է գազի գնման հարցը քննարկել Բաքվի հետ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Շատ դրական եմ վերաբերվում, կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը»,- ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ այնպես չէ, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ։
«Վստահ եմ, որ այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս ու մտնում է իրենց մոտ, հետո գնում է Եվրոպա, այդ նույն գազն է մեծ հաշվով գալիս մեզ մոտ»,- ասաց ԱԺ նախագահը։
Նա շատ լավ տարբերակ է համարում ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Պարսկաստանից գազամուղ անցկացնելն ու գազ գնելը։