Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում
ՎԻԴԵՈՏեսանյութում հայկական նավատորմի Outatime կոչվող առագաստանավն է՝ «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի գիտահետազոտական կենտրոնի նախորդ տարվա ձեռքբերումներից մեկը։
Նավի միջոցով իրականացվում են բազմաթիվ հետազոտություններ և փորձարկումներ՝ ուղղված իրազեկման կենտրոնի, կապի և տեղորոշման համակարգերի ստեղծմանը, «Ինստիգեյթ» ընկերության մշակած անվտանգության ապահովման համակարգերի զարգացմանը, քամու ուժով լիցքավորվող շարժիչների կառավարմանը և միջավայրային տարբեր խնդիրների լուծմանը։
Հետազոտությունների իրականացման ընթացքում Կարիբյան ծովից դուրս է բերվել խորտակվող մի առագաստանավ (ընթացքը՝ տեսանյությում) մաքրելով օվկիանոսն աղբից։
Այժմ Outatime-ը շարունակում է հետազոտական աշխատանքները Կարիբյան ծովում՝ Գրենադա և Մարտինիկա կղզիների միջև։