Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ստորեւ ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ կազմված հերթական ՊԵԿ ակտը, գրեթե բառացի (տե՛ս բնօրինակը) տարակուսում է, որ ՊԵԿ-ը իր կարգավիճակը պետք է հաշվի առնի, այլ կերպ ասած՝ ՔՊ-ական կառավարությունը` դարերով գոյություն ունեցող՝ «օրենքի առաջ բոլորը հավասար են» սկզբունքը համարում է սխալ։
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է «ազնվության եւ արդարության» լոզունգով եկածների դիմում-բողոքը։ «Հայփոստ» ՓԲԸ շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ամբողջությամբ արտացոլում են այսօրվա պատկերը. օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: