Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում
ՄՇԱԿՈՒՅԹ«Իստոկ Մեդիա» մանկական միավորումը մանկավարժ Տիգրան Նազարյանի ղեկավարությամբ դարձել է Օմսկի մանկապատանեկան և ընտանեկան ստեղծագործության «Լուսավոր կինո» մարզային մրցույթի հաղթող: Այս մասին Նազարյանը գրել է իր տելեգրամյան ալիքում։
Մրցանակը շնորհվել է «Հայրենի երկիր, հավերժ սիրելի» անվանակարգում՝ թեմայի լավագույն բացահայտման համար:
«Հպարտ եմ։ Հիմա լուսանկարների հաշվետու ցուցահանդես ենք պատրաստում»,- գրել է Նազարյանը։