Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան կշարունակի առնվազն ներկայիս մակարդակով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային մինչև 2030 թվականը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում Wall Street Journal–ը՝ մեջբերելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքերը։
«Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որը Ուկրաինային տրամադրեց երկարաժամկետ երաշխիքներ, որոնք ես ստորագրեցի հունվարին՝ Կիև կատարած այցի ժամանակ։ Այժմ մենք պարտավորվում ենք աջակցել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև 2030 թվականը»,-ասել է Սունակը։