ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ օրը Եվրամիությունը քննադատեց Ռուսաստանին մեկ իտալական և մեկ գերմանական ընկերության դուստր ձեռնարկություններին «Գազպրոմի» «ժամանակավոր արտաքին կառավարման» տակ դնելու համար՝ ասելով, որ այդ քայլն ընդգծում է Մոսկվայի կողմից միջազգային նորմերի անտեսումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուրբաթ օրը հրապարակված որոշման համաձայն, իտալական Ariston ջրատաքացուցիչ ընկերության ռուսական դուստր ձեռնարկությունները և կենցաղային տեխնիկա արտադրող գերմանական BSH Hausgeraete-ն փոխանցել է «Գազպրոմ կենցաղային համակարգեր» ԲԲԸ-ի իրավասության ներքո։
«Այդ միջոցները, որոնք ուղղված են օրինական տնտեսական գործունեությանը, լրացուցիչ վկայություն են Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի և կանոնակարգերի անտեսման», - ասվում է ԵՄ դիվանագիտական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այդ քայլերը հաստատում են, որ Ռուսաստանը, որը պատերազմում է Ուկրաինայի հետ, «անկանխատեսելի խաղացող է նաև տնտեսական ոլորտում և ստեղծել է բիզնես միջավայր, որը կամայական և թշնամական է օտարերկրյա ներդրողների նկատմամբ»:
«Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին վերացնել այդ միջոցները և ընդունելի լուծումներ փնտրել դրանցից տուժած եվրոպական ընկերությունների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Իր հերթին, Ariston-ը հայտարարել է, որ «չափազանց զարմացած է» այս քայլից և գնահատում է հրամանագրի հետևանքները կառավարման տեսանկյունից: