Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

33 տարի առաջ ԽՍՀՄ-ը փլուզվեց՝ թաղելով երկրի հզոր ռազմական մեքենան։ Միայն մի քանի նախկին հանրապետություններ պահպանեցին ռուսական ռազմական ներկայությունը։ Ամենամեծ ռազմաբազան գտնվում է Հայաստանում՝ Գյումրիում, և, իհարկե, դա հիմա մեծապես խանգարում է դեպի ՆԱՏՕ շարժվող Հայաստանի իշխանությանը, գրում է tsargrad.tv-ն։

«ՆԱՏՕ-ն այժմ խնդիր ունի Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմակայանը, որպեսզի այնտեղ այլևս ռուսական ռազմական ներկայություն չլինի»,- կարծում է քաղաքական ստրատեգ և միջազգային փորձագետ Ալեքսեյ Կոչետկովը։ Եվ դա միայն ենթադրություն չէ։

Հայաստանն այսօր ընդլայնում է համագործակցությունը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ։ Եվ ինչպես միշտ, ռուս զինվորականների տեղը կարող է զբաղեցնել ՆԱՏՕ-ի կոնտինգենտը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի նոր կուրսը.

«Երբ ՆԱՏՕ-ն ինչ-որ բան է խոստանում, պետք է հարց տալ. որտե՞ղ են նրանք նախկինում հաջողության հասել»: Ի վերջո, կստացվի այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում է, խոստացան այն ամենը, ինչ ցանկանում են, ապա ասում են, որ կկարգավորեն ավելի ուշ: Կամ ինչպես Մոլդովայի հետ էր, Վրաստանի հետ էր։ Ե՞րբ են Վրաստանին խոստացել անդամակցել ՆԱՏՕ-ին: Իսկ ինչպե՞ս եղավ։ Դաշինքի խոստումները չիրականացան, բայց երկիրը կորցրեց տարածքի մի մասը։ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան հիմնվել է 1992 թվականին, երբ Մոսկվան և Երևանը կնքել են Հայաստանում ռուսական ռազմական ներկայության մասին առաջին պայմանագիրը։

Զինվորական անձնակազմի հիմնական խնդիրն է՝ «կատարել դաշնակցային առաքելություն, աջակցել ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգին և ժամանակին արձագանքել հարավային սահմաններին ծագող ցանկացած սպառնալիքի»:

Այդ իսկ պատճառով ռուս զինվորականները տեղակայված են Գյումրիում՝ Շիրակի մարզի կենտրոնում, որը արևմուտքից սահմանակից է Թուրքիային։ Գյումրիի բազան վաղուց ցավոտ կետ է Հայաստանի և Անդրկովկասի արտաքին խաղացողների համար։ Հենց սրվում են Մոսկվայի և Երևանի հարաբերությունները, անմիջապես առաջանում է ռազմակայանի դուրսբերման հարցը։ Ի դեպ, Գյումրիում ռուս զինվորների գտնվելու պայմանները հստակեցվել են 1995 թվականին ստորագրված պայմանագրով։ Ենթադրվում էր, որ պայմանագրի ժամկետը կլինի 25 տարի, սակայն 2010 թվականին ստորագրվեց արձանագրություն, ըստ որի՝ ռուս զինվորականները Գյումրիում կմնան մինչև 2044 թվականը։ Իսկ արդյո՞ք Հայաստանը կարող է միակողմանի պահանջել ռուսական ռազմակայանի դուրսբերում։

Այս հարցում կան տարբեր կարծիքներ։ Ռուս փորձագետներից շատերը կարծում են, որ դա անհնար է։ Քաղաքագետ Լևոն Արզանովը, սակայն, հակառակն է պնդում:

«Մոտ ապագայում, կարծում եմ, ռուս խաղաղապահները դուրս կբերվեն։ Քանի որ Ղարաբաղում հակամարտությունն ամբողջությամբ կարգավորվել է, այսօր այնտեղ խաղաղապահների ներկայությունն անիմաստ է։ Խաղաղապահների դուրսբերումից հետո անմիջապես կբարձրացվի 102-րդ ռազմաբազա ունենալու նպատակահարմարության հարցը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ օտարերկրյա պետությունների տարածքում տեղակայված ռուսական բոլոր ռազմակայաններն այնտեղ են հրավերով, և ընդունող կողմը կարող է ցանկացած պահի փոխել պայմանները և խնդրել զինվորականներին դուրս գալ։

«Կարծում եմ, որ մենք Հայաստանում դրա ականատեսը կլինենք»,- վստահ է Արզանովը։

Արդարության համար նշենք, որ Հայաստանի իշխանությունները երբեք պաշտոնապես չեն հայտարարել Գյումրիից 102-րդ բազան դուրս բերելու պահանջների մասին։ Ընդհակառակը, ընդգծել են, որ այդ հարցը քննարկման թեմա չէ։ Բայց հիմա, երբ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն արագ վատանում են, պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ռուսական ռազմակայանը Հայաստանից դուրս կբերվի «երբ ժամանակը գա»։

Հայաստանում ռուս զինվորականների վրա ճնշումը լրջորեն աճել է գարնան գալով, գրում է «Rybar» հեռագրային ալիքը: Օրինակ, վերջերս խուզարկություն է կատարվել զինծառայողներից մեկի բնակարանում, ինչի մասին, ի հեճուկս եղած պայմանավորվածությունների, չի զեկուցվել բազայի հրամանատարությանը, սակայն կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Հայաստանի իշխանությունները հատուկ կրճատել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվճար բուժօգնության ցուցակները։ Միևնույն ժամանակ, Սորոսի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա - Վանաձոր» կառույցը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ռուսական զինվորական համազգեստով մարդիկ հայկական պետհամարանիշներով մեքենաներով հետապնդում են զինվորական ծառայությունից խուսափող ռուս ռելոկանտներին։

Հատկանշական է Հայաստանում թաքնված ռուսական քաղաքացիություն ունեցող դասալիք Անատոլի Շչետինի ձերբակալությունը ռուս զինվորականների կողմից։ Այդ դեպքը շեփորել են «Վանաձոր»-ն ու հայկական լրատվամիջոցները՝ պնդելով, որ դասալիքի կալանավորումը կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, «գողացված» Շչետինը պահվում է 102-րդ բազայում, ինչը կրկին հիմք է տալիս խոսելու Հայաստանից նրա դուրսբերման մասին։

Նախկինում ռուս զինվորականների նկատմամբ նման սադրանքներ չեն եղել։ Բայց հիմա դա թրենդ է դարձել։ Ըստ ամենայնի, հող է նախապատրաստվում, որպեսզի ռուսական ռազմակայանը ժամկետից շուտ դուրս բերվի հանրապետությունից։ Փաշինյանի օրոք, հաստատապես, նման տրամադրություններ լինելու են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում
Ամենադիտված