Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում ական է պայթել։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA) համատեղ հայտարարությանը։
Նշվում է, որ տուժածը՝ 1994 թվականին ծնված Հուսեյնով Վիդադի Վուգար օղլուն է։
Միջադեպի արդյունքում Վիդադին վնասվածքներ է ստացել աջ ձեռքի հատվածում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ականի պայթյունի հետեւանքով վնասվել է նաև տեխնիկա։