Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը լուրջ կասկածներ ունի, թե իր անվտանգության աշխատակիցները ամենօրյա գրաֆիկով կարևոր ինֆորմացիա են դուրս հանում, համագործակցում են ընդդիմության հետ, հայտնում իր և տիկնոջ տեղաշարժի մասին տեղեկություններ, թե անձնական բնույթի, և թե արարողակարգային: Վերջին դեպքը, որը կրկին նրան հասցրել է հիստերիայի, ապրիլի 24-ին տեղի ունեցած հայտնի դրվագն է:

Փաշինյանը վստահ է, որ Աննա Հակոբյանին ու կրտսեր դստերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցելիս անվտանգությունը տեղյակ է եղել, որ տեղում` «Նիկոլ ցեղասպան» և «Նիկոլ թուրք» վանկարկումներով և պաստառներով նրանց են դիմավորելու «Ազգային ժողովրդական Բևեռ» կուսակցության ներկայացուցիչները: Ամուսնու մասին բացականչություններին ի պատասխան տիկին Հակոբյանը միայն ծամածռում էր դեմքը, ժպտում և տարօրինակ հայացքներ նետում այս ու այն կողմ:

Համացանցում օրեր շարունակ պտտվում է այս միջադեպի տեսանյութը, որի մեկնաբանություններն էլ իրենց բացասական բնույթով, վիրավորանքներով չեն զիջում մեկը մյուսին: Նիկոլ Փաշինյանը, տեսնելով այս ամենը, մեղադրել է անվտանգության աշխատակիցներին դավադրության մեջ, սպառնացել, կասկածներ հայտնել, որ պետական արարողակարգի համակարգում կան աղբյուրներ, որոնք ընդդիմությանը հայտնում են իր այցերի և հանդիպումների ժամերի, դրանց ընթացքում քննարկված փակ ինֆորմացիաների մասին:

Ի դեպ, կասկածները վերաբերում են բոլոր ուժային կառույցներին, ԱԱԾ-ի, ՊՆ-ի վրա զայրացած է Տավուշի մարզում զինծառայողների` ցուցարարներին միանալու համար, ոստիկանության վրա՝ անգրագետ գործելաոճի համար: Ի դեպ, զինծառայողների` ակտիվիստների կողմն անցնելու հաջորդ առավոտյան, ոչ աշխատանքային օրով ստիպողաբար Երևանի, ինչպես նաև հարակից մարզերի կայազորներում տեղակայված զորամասերի բոլոր պայմանագրային զինծառայողներին ու քաղաքացիական աշխատողներին հավաքել են տեղերում, հրահանգավորելու` Բագրևանդի 5-ից նախապես իջեցված բանավոր ցուցման համաձայն, քաղաքական գործընթացներից զերծ մնալու վերաբերյալ, անդրադարձ կատարելով նաև լրատվամիջոցներին, թե վերջիններս հենվում են ադրբեջանական կայքերի կեղծ լուրերի վրա, շահարկում են ապատեղեկատվությունը՝ թյուրիմացության մեջ գցելով պետական ծառայողներին, և հորդորել են չկարդալ կայքերն ու հնազանդ կատարել իշխանության հրամանները:

Այժմ կայքերում ցուցադրական տարածում են 20 զինծառայողների` իրենց արարքի համար զղջալու վերաբերյալ տեսանյութերը: Այս մեթոդներով Փաշինյանը փորձում է վերահսկողությունը վերականգնել, սակայն թե պետական կառույցներում, թե ժողովրդի շրջանում իշխանության հանդեպ վստահությունը, մեղմ ասած, թուլացել է, բոլորն են հասկանում, որ հայրենիքը կորցնելու վտանգը հասել է գագաթնակետին և Փաշինյանի քմահաճություններն ու գործելաոճը շարունակում են հող ու արյուն արժենալ:

«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)
Ամենադիտված