Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բողոքի ակցիաներ են գնում ընդդեմ սահմանների սահմանազատման և Տավուշի մարզի մի քանի գյուղեր Ադրբեջանին հանձնելու գործընթացի, գրում է vz.ru-ն։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ դրանք շուտով կթուլանան, և հայ հասարակությունը կհամակերպվի Փաշինյանի պարտվողական տրամաբանության հետ։

Բայց ո՞րն է այդ կոնկրետ տրամաբանությունը, և ինչո՞ւ հայերն այլևս չեն ուզում զենքը ձեռքին կռվել ո՛չ իրենց պատմության, ո՛չ հայրենի հողի համար։ Ադրբեջանին տարածք հանձնելու դեմ բողոքի ակցիաները Հայաստանում դանդաղ են թափ հավաքում։ Ըստ ամենայնի, ոչ տեղի բնակիչները, ոչ էլ ընդդիմությունը երկար ժամանակ անգամ չէին մտածել, որ Ադրբեջանին տարածքներ փոխանցելու իրական գործընթաց է սկսվելու։

Հայաստանում սահմանների սահմանազատման գործընթացի ռազմաքաղաքական բաղադրիչի մասին խոսում են միայն պրոֆեսիոնալները և բացառապես պահեստազորային զինվորականները։ Իսկ ահա Գարեգին Բ կաթողիկոսի այն արտահայտությունը, թե «քաջությունը չպետք է շփոթել վախկոտության հետ», սոսկ աստվածաբանի հայտարարություն չի եղել: Դա ուղղակի հղում է այն ապացույցային համակարգին, որը Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները կառուցում են հողերի հանձնման հետ կապված։

Մի խոսքով, Փաշինյանի տրամաբանությունը հետևյալն է: Նա ասում է՝ ովքեր դեմ են որևէ տարածք Ադրբեջանին հանձնելուն, ցանկանում են Հայաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ, քանի որ Բաքուն վճռական է և գնալու է մինչև վերջ իր պահանջների մեջ (օրինակ, Փաշինյանը, այցելելով Տավուշի գյուղեր, սպառնացել է տեղացիներին պատերազմով «մեկ շաբաթվա ընթացքում»): Ընդ որում, Հայաստանը չի վերապրի այդ պատերազմը և կկորցնի ավելի շատ տարածքներ, քան սահմանների խաղաղ սահմանազատման արդյունքում։ Այնուհետև, Փաշինյանի քարոզիչների տրամաբանությամբ, իբր Հայաստան, կամ ինչ կմնա նրանից, կմտցվեն ռուսական զորքեր (հետևաբար պետք է պահանջել Սյունիքից, Տավուշից և, ի վերջո, Գյումրիի բազմաբազայից զորախմբերի, ինչպես և ռուսական սահմանապահների ամբողջական դուրսբերում): Ասվում է, որ ռուսները կապահովեն «Զանգեզուրի միջանցքը», Երևանը կենթարկեն իրենց, այսպես կոչված, հինգերորդ շարասյան միջոցով, որը կազմված է ռուսամետ ընդդիմադիրներից և սփյուռքի ներկայացուցիչներից։ Դրա համար էլ հիմա այդ «հինգերորդ շարասյունը» Տավուշի հարցով բողոքի ցույցերով ցնցում է իրավիճակը երկրում։ Ընդ որում, Փաշինյանի իշխանության «խիզախությունը» հենց Բաքվին զիջումների գնալն է, որպեսզի կանխվի նոր պատերազմը, որին չի կարող դիմադրել ներկայիս հայկական բանակը, և խուսափի ռուսների կողմից Հայաստանի «օկուպացիայից»։

Գարեգին Բ կաթողիկոսն էլ արձագանքել է այդ ամենին՝ ասելով, որ դա իրականում «վախկոտություն» է, որը ոմանք շփոթում են «քաջության» հետ։ Ինքը՝ Փաշինյանը, ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Նա շատ լավ գիտի գավառական Հայաստանի մտածելակերպը և շատ առումներով ներկայացնում է հենց այն: Դրանով է մասամբ բացատվրում, թե ինչու են նրա աշխարհաքաղաքական և փիլիսոփայական գաղափարները, նույնիսկ ամենաէկզոտիկները, նման կերպ արձագանքում այդ շատ «խորքային» Հայաստանի հոգում: Նա չի դիմում հայ ֆիդայիներին, հայ մարտիկներին, հայ հերոսներին, որոնք պատրաստ էին վտանգել իրենց կյանքը հանուն պատմական հիշողության և իրենց նախնիների հողի։ Ո՛չ, նա դիմում է այն միջին խավի առևտրական շերտին, որը երկրում ձևավորվել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այդ շերտի համար համոզիչ է գավառական հողերի մի մասը հին թշնամուն զիջելու գաղափարը, որպեսզի հետո իբր բարգավաճի մնացած Հայաստանը։ Հայ ժողովրդի այն շերտը, որի համար կարևոր էր Ղարաբաղը, պատմությունը, հավատն ու պատիվը, արդեն կա՛մ մահացել է, կա՛մ անցել է թոշակի։ Հոգու խորքում՝ ներկայիս «Փաշինյանի Հայաստանում» շատերը պարզապես կուզենային հեռու մնալ այդ հավերժական հերոսությունից։ Մարդիկ 1991 թվականից ի վեր շատ են տառապել և չեն ցանկանում հավերժ հերոս լինել: Եվ նրանց դուր է գալիս այն տեսությունը, որ եթե Հայաստանը հիմա հրաժարվի իր պատմությունից ու հողից, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատմական բարեկամությունից, ապա շրջապատող աշխարհը կդադարի ագրեսիվ լինել իրենց նկատմամբ։ Հնարավոր կլինի զբաղվել ոչ թե առճակատմամբ, ոչ թե պատերազմով, այլ սովորական կյանքով։ Ինչ-որ տեղ կարելի է նրանց հասկանալ:

1991 թվականից հետո առօրեական կյանքում Հայաստանն ավելի շատ է տուժել, քան ցանկացած այլ հետխորհրդային երկիր։ Ծխնելույզները Երևանի բազմաբնակարան շենքերի պատուհաններից, վառելիքի տոտալ բացակայությունը, սովն ու արտագաղթը երկար կհիշեն գալիք սերունդները։ Եվ Փաշինյանը աջակցություն է գտնում այդ Հայաստանից, ընդ որում, այդ աջակցությունը գերազանցում է ընդդիմության և նույնիսկ Եկեղեցու բողոքները, որոնք դեմ են ագրեսորին հավերժական զիջումներ անելուն: Ուստի, մի իրավիճակում, երբ ցանկացած այլ նման իշխող վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ, Փաշինյանն ու իր կուսակցությունը հերթական անգամ հաղթում են ընտրություններում։

Այս ամենը նշանակում է, որ ներկայիս փողոցային ցույցերը դժվար թե հանգեցնեն Հայաստանում գործող իշխանության տապալման կամ հեղաշրջման։ Միայն իրադարձությունների շատ ավելի աղետալի զարգացումը կարող է հակափաշինյանական ընդվզում արթնացնել հասարակության մեջ։ Դա կլինի այն դեպքում, երբ պետք լինի ադրբեջանցիներին հանձնել ոչ թե բնակչության մի աննշան հատվածի, այլ մեծամասնության անձնական տարածքները։ Բայց դա հասկանում են նաև Բաքվում, որին ձեռնտու են Հայաստանում առկա նման հասարակական տրամադրությունները։ Այնպես որ, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, այնքան էլ արմատական և արագ առաջ չի քաշի իր հետագա տարածքային պահանջները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը
Ամենադիտված