Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Գյումրի սկանդալային ավարտ է ունեցել:
ArmLur.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Աննա Հակոբյանը Գյումրու 45 միջնակարգ դպրոցի մոտ մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը նախ Գյումրիում շատ արհամարհական պահվածք է դրսեւորել, ինչին համապատասխան արձագանք է ստացել տեղացիների կողմից:
Բանն այն է, որ Գյումրու տվյալ դպրոցի տարածքում երկու զինվորի հուշարձան է եղել, սակայն Աննա Հակոբյանը, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ծաղիկներ խոնարհել է զինվորներից միայն մեկի հուշարձանին:
Աննա Հակոբյանի այս քայլը քաղաքացիների զայրույթն է առաջացրել. նրանք սկսել են «դավաճան» վանկարկել Աննա Հակոբյանի ներկայությամբ ու ակնհայտ իրենց վերաբերմունքը ցույց տալ նրա նկատմամբ:
Այս տհաճ տեսարանից խուսափելու համար` Աննա Հակոբյանը արագ ավարտել է արարողությունը ու շտապել է հնարավորինս շուտ հեռանալ այդտեղից:
Ավելին` մեր տեղեկություններով, վարչապետի տիկինը նման տհաճ միջադեպերից խուսափելու համար Երեւան վերադարձել է ուղղաթիռով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: