Հանգստություն պահպանեք: Իհարկե ասելն ավելի հեշտ է, քան անելը: Գաղտնիքն այն է, որ պետք է հանգստություն պահպանել մինչև ժամադրությունը, իսկ հանդիպման ընթացքում դու այլեւս չես անհանգստանա: Հանդիպումից առաջ արա այն, ինչը քեզ հանգստացնում է. գնա մարզասրահ, դուրս արի կարճատև վազքի, ժամանակ անցկացրու ընկերներիդ հետ: Ինչքան քիչ մտածես ժամադրության մասին, այնքան քիչ կլինի ուղեղումդ խառնաշփոթը:

 

Հագուստը' հաջողության երաշխիք: Ինչքան անհարմար եք զգում ձեզ այդ հագուստով, ավելի շատ երևում եք այդպիսին: Իհարկե, ցանկությունը մեծ է գեղեցիկ հագնվելու, բայց նախքան կհագնեք ձեր պահարանի ամենակարճ կիսաշրջազգեստն ու ամենաբարձր բարձրակրունկները, մտածեք՝ արդյոք արժի: Բոլոր տեսակի ժամադրությունների համար, հատկապես, երբ այն առաջին անգամ է, հարմար է դասական ոճը: Կարող եք մուգ ջինսեր հագնել, գեղեցիկ բլուզի և կովբոյական ոճի երկարաճիտ կոշիկների հետ:

 

Ուրախացիր: Եթե դուք նոր միայն հասցրել եք մինչև ռեստորան հասնել և արդեն զգում եք, որ նա ձեր տղամարդն է, ամեն ինչ արեք հետաքրքիր և ուրախ ժամանցի համար: Դուք գեղեցիկ եք, ինքնավստահ, այնպես որ ժամանակ կորցնելու կարիք չկա: Ի դեպ ձեր լավ տրամադրությունը կարող է հեշտությամբ վարակիչ դառնալ նրա համար: Այնպես որ' ուրախացեք միասին. դուք գտել եք միմյանց: