Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ:
Երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։
«Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», - ասել է Սմեդյարովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղազախստանի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ։