Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իր բոլոր երազանքները կապված էին սպորտի հետ։ Այնպես հաճույքով էր գնում սանդա-ուշուի պարապմունքներին ու այնքան լավ էր պատրաստվում առաջնություններին, որ միշտ պատվավոր տեղեր էր զբաղեցնում։ Բլոկադայի պատճառով Ինդոնեզիայի առաջնությանն Արցախի թիմը մասնակցել չկարողացավ, բայց տղաս երազում էր գնալ։ Երբ եղավ պատերազմը, ու ստիպված պետք է գաղթեինք, շատ էր ուզում իր շանն էլ բերել, առանց իր Սիմբայի շատ կտխրեր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Հասմիկ Սևումյանը։ 

Նրա որդու՝ Արմենի 16-ամյակը լրացել էր սեպտեմբերի 1-ին։ Նա ուսանում էր «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ֆիզկուլտուրայի բաժնի 2-րդ կուրսում։ Ընտանիքն ապրում էր Ստեփանակերտի ծայրամասում գտնվող Զորգե թաղամասում։ 2023-ի պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները գրեթե հասել էին Ստեփանակերտ, ընտանիքը տեղափոխվել է քաղաքի կենտրոնական հատված, քանի որ իրենց տունն արդեն նշանառության տակ էր։

«Ավագ որդիս՝ Ռուդիկը, վիրավորվել էր 44-օրյա պատերազմում։ Քանի որ մեր տանը չէինք, ու այդտեղ անհարմարություններ շատ կային, որոշեցինք ընտանիքով գնալ Իվանյան, բարեկամի տուն։ Բայց Արմենը շատ էր նեղվում շան համար, որոշեցինք ընտանիքով գնալ տուն, Սիմբային ու ճագարներին բաց թողնել ու գալ։ Գնացինք, թաղամասն ամբողջությամբ դատարկված էր, ու տանը մնալու սիրտ չկար։ Վերցրեցինք փաստաթղթերն ու մի քանի անհրաժեշտ իր ու գնացինք Իվանյան»,- պատմում է մայրը։ 

Հասմիկի խոսքով՝ այդ ժամանակ իրենց բոլոր բարեկամները եղել են պաշարված Մարտունիում, դրա համար սպասել են, մինչև հարազատները գան ու բոլորը միասին դուրս գան Արցախից։ 

«Երբ տանն էինք, Արմենն ուզում էր վերցնել իր հաղթանակի գավաթները, պատվոգրերը, բայց մեծ տղաս ասաց, որ ճանապարհին դա, հնարավոր է, խնդիրներ առաջացնի, քանի որ ամուսինս էլ է պատերազմի մասնակից ու վիրավոր, ինքն էլ՝ Արմենը չվերցրեց։ Մեզ համար շատ կարևոր էր մեր միասին լինելը, քան տնից ինչ-որ ունեցվածք վերցնելը»,- ասում է Հասմիկը, կարոտով հիշում այդ անորոշ օրերը։ 

«Ծանր օրեր էին դրանք, բայց գոնե բոլորս միասին էինք, Արմենս մեզ հետ էր»։ Իվանյանում 2 օր մնալուց հետո Մարտունուց բարեկամներն ասել են, որ սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտ տանող ճանապարհը կբացվի։ Մեկ օր ավել մնալը Սարգսյանների ընտանիքի համար ևս դարձել էր օրախնդիր, դրա համար որոշել էին գաղթել նույն օրը, երբ բարեկամները գան։ 

«Արմենն անընդհատ ասում էր՝ «գոնե շանը տանեմ»։ Իհարկե՛, մենք դեմ չէինք, ասում էինք, որ քեռու ընտանիքը գա, ու բոլորս տեղավորվենք, կգնանք նաև շան հետևից։ Մենք 2 մեքենա ունեինք, նույնիսկ 2-րդ մեքենան դուրս բերելու միտք չունեինք, մեզ համար կարևորը մեր ողջ մնալն էր, ընտանիքի փրկությունը։ Արդեն ամսի 25-ն էր, երբ Իվանյանում մեր բարեկամին զանգեցին ու ասացին, որ վառելիք են տրամադրում։ Ամուսինս՝ Դավիթը, ևս որոշեց գնալ։ Արմենը բնավորության համաձայն ուզում էր հոր հետ լինել, նրանց միացավ նաև Ռուդիկն ու գնացին պահեստ։ Մենք էլ վառարանի վրա հաց էինք թխում, գաղթի ճանապարհի համար հաց պատրաստում»։ 

Երեկոյան, երբ տղաներն ուշացել են, Հասմիկը զանգահարել է ամուսնուն, հետո Ռուդիկին։

«Այդ ժամանակ լույս չկար Իվանյանում, եղանակն էլ վատ էր։ Երբ Դավիթն անհասանելի էր, Ռուդիկին զանգեցի ու լսեցի միայն տարօրինակ ձայներ, որտեղ բոլորը գոռում էին, այդ թվում և տղաս։ Ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, չվախենաս, չվատանաս, դեպք է եղել, բոլորը հիմա կրակում այրվում են, իսկ Արմենը չկա»»,- պատմում է արցախցի կինը։ 

Այդ ու հաջորդ օրերին Դավիթն ու Հասմիկը սկսել են Արմենին որոնել ամեն տեղ, հարցուփորձ արել հիվանդանոցներում, ռուս խաղաղապահների բուժկետներում։ 

«Պատերազմից հետո, որ արգելում էին գնալ Զորգե թաղամասի մեր տուն, այդ օրը գիշերը 2:30-ին գնացինք, ո՞վ էր մտածում անվտանգության մասին։ Մեր բարեկամները բոլորը եկել ու հավաքվել էին մեր տանը, հույս էին տալիս, հավանական ու անհավանական վարկածներ առաջ բերում։ Գիշեր-ցերեկ որդուս էինք փնտրում, մինչև ասացին՝ «սպասելն անիմաստ է, գնացեք ու Գորիսից սկսեք փնտրել»։ Ես բերեցի որդուս «կուբոկներն» ու մեդալները, ընտանեկան լուսանկարներն ու փաստաթղթերը միայն։ Երբ եկանք Հայաստան, ամեն օր ու ժամ սիրտս ծանրացած մեկ հիվանդանոցներում էինք, մեկ մորգերում։ Նոյեմբերի սկզբին գնացինք, որ Արմենիս հեռախոսը բերենք, ասացին, որ ԴՆԹ-ով հաստատվել է նրա ինքնությունը»…

Նոյեմբերի 9-ին Սարգսյանները հուղարկավորեցին 16-ամյա Արմենին, որ երազում էր հայտնի մարզիկ դառնալ, բայց անմահացավ կրակի ճիրանում՝ ընտանիքի անդամներին թողնելով միայն խորը ցավ, կսկիծ ու կարոտ։ 

«Մինչև հիմա խնամքով պահում եմ Արմենիս հավաքած պնդուկները։ Արցախից եմ բերել։ Շրջափակման ժամանակ օգնում էր այգու գործերում, որ որևէ բանի պակաս չունենանք։ Երբ քաղցրավենիք չկար, դոշաբ էր գնել, պնդուկը ժամանակին հավաքել, որ թխվածքաբլիթ պատրաստեմ, որպես սպորտսմեն հետևում էր իր սննդակարգին։ Իմ ուժն էր Արմենը, առանց իրեն հիմա ձեռքս չի գնում որևէ բան անելու»,- կսկիծով հավելեց մայրը։

Հունան Թադևոսյան

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով
Ամենադիտված