Ովքե՞ր կարող են միանվագ դրամական օգնություն ստանալ՝ 100.000 ՀՀ դրամի չափով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԶինված ուժերի սպաների, ենթասպաների և պայմանագրային հիմուքներով ծառայության մեջ գտնվող շարքային կազմից ովքեր կարող են միանվագ դրամական օգնություն ստանալ՝ 100.000 ՀՀ դրամի չափով.
Հարցին պատասխանում է Նորիկյան և գործընկներ փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝
Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով`
1) զինծառայողի ամուսնության կամ
2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ
3) զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ
4) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:
ՀՀ Կառավարության 2000 թ. Թիվ 778 որոշման 13.1 կետի համաձայն՝ Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայողներին), ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայողների) ընտանիքների անդամներին «տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` 100.000 դրամի չափով:
Դրամական օգնությունը տրվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին ուղղված դիմումի հիման վրա:
Դիմումին կից ներկայացվում են օգնության համար հանդիսացած հանգամանքները հիմնավորող փաստաթղթերը: