Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։
Սակայն ԿԸՀ նախագահը նշել է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի վաղ:
«Ելնելով այն հանգամանքից, որ խորհրդարանական ընտրությունները և COP29 համաժողովը նախատեսված են միաժամանակ անցկացնել, հնարավոր է՝ որոշում կայացվի տեղափոխել ընտրությունները», - ասել է նա։