Կոլումբիացի զինյալների հայ գերին փախել է՝ զինաթափելով նրանցից մեկին և վիրավորելով վեցին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱպստամբները տղամարդուն, որին ներկայացնում են որպես Արսեն Լևոնի Ոսկանյա(ն), տեղափոխում էին երկրի Չոկո շրջան, իրենց պնդմամբ՝ ազատ արձակելու, սակայն նա ինքն է փախուստի դիմել: Ըստ զինյալների՝ Ոսկանյանը նույնպես վիրավորվել է, և հայտնի չէ, թե որտեղ է նա այժմ:
ELN-ի հաղորդմամբ՝ Ոսկանյանը գերեվարվել էր նոյեմբերին, երբ թունավոր գորտեր էր որսում վաճառելու համար: Զինյալները, խմբավորման հավաստմամբ, պատրաստվում էին ազատ արձակել նրան Ռուսաստանի դեսպանատան հորդորով և հանձնելու էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:
Թեև Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը ELN-ին կոչ է արել վերջ տալ փրկագին կորզելու համար առևանգումներին, նա խմբավորման հետ խաղաղ բանակցությունների առաջին փուլը սկսել է փետրվարին, իսկ ապրիլի 6-ին ականազերծման պիլոտային նախագիծ սկսելու համաձայնություն է ձեռք բերվել, նշում է France-Presse-ը:
«Ազգային ազատագրման բանակը» Կոլումբիայում ակտիվ գործող վերջին ձախ խմբավորումն է կառավարության և ավելի խոշոր «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» միջև խաղաղ համաձայնության կնքումից հետո: