Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիական footmercato.net հրատարակությունը «Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի» վերնագրով հոդվածում գրում է, որ միջազգային հարուստ ու հագեցած նորություններն ու աշխարհաքաղաքական ճգնաժամերը, առավել քան երբևէ, մուտք են գործել համաշխարհային ֆուտբոլ, մեր թվային դարաշրջանում ֆուտբոլը դարձել է քաղաքական ուղերձներ հաղորդելու հզոր գործիք: Աշխարհում վերջին երեք տարին նշանավորվել է տարածաշրջանային հակամարտությունների սրմամբ։ Այդ ամենի մեջ կա մեկ մեծ հակամարտություն ևս, որը տեղի է ունենում Կովկասում՝ Եվրասիայի մի տարածաշրջանում, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև հենց սահմանի վրա:

Սակայն, չնայած նրան, որ այդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ շարունակվում է, և՛ հասարակության տարբեր շերտերի, և՛ ԶԼՄ-ների կողմից այն լիարժեք լուսաբանում չի ստանում: Քիչ հայտնիներ կամ մարզիկներ են իրենց դիրքորոշումը հայտնում, իսկ արևմտյան լրատվամիջոցները շատ հազվադեպ են խոսում դրա մասին, թեև այդ ճգնաժամը աղետալի հետևանքներ ունեցավ զանգվածային էթնիկ զտումների և Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար հայերի զանգվածային փախուստի, ինչպես նաև հումանիտար աղետի և Լեռնային Ղարաբաղի ամայացման տեսքով։

Ֆրանսիայում և, ընդհանրապես, Արևմտյան Եվրոպայում այդ տարածաշրջանի՝ Լեռնային Ղարաբաղի անունը հաճախ շրջանառվում է՝ կապված «Կարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ, որը մի քանի լավ ելույթներ է ունեցել Եվրոպա լիգայում, Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայում և նույնիսկ 2017 թվականին Չեմպիոնների լիգայի խմբային փուլ էր դուրս եկել: Բայց ի՞նչ ընդհանրություններ կան «Կարաբախ» ֆուտբոլային ակումբի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Ինչ վերաբերում է «Կարաբախ» ֆուտբոլային ակումբին, ապա այդ թիմի անունը խորապես ադրբեջանական է։ Ի սկզբանե Աղդամ քաղաքում տեղակայված «Կարաբախ» ակումբը հետագայում տեղափոխվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Ադրբեջանում ֆուտբոլը ևս հայերի նկատմամբ այն ատելության արտահայտումն է, ինչի մասին վկայում են «Կարաբախ» ակումբի ղեկավարի հայտարարությունները։

Տարբեր ժամանակներում ակումբը կատարել է նույն հրահանգը, այն է՝ կոչեր հղել հայերին սպանելու համար։ Սևամորթների դեմ ռասիզմի դեպքեր կան եվրոպական այլ ֆուտբոլային ակումբներում ևս, սակայն ադրբեջանցիների դեպքում այդ ատելությունը շատ է արտահայտված։ Այդ թիմը շատ հաճախ է օգտագործվում որպես դաժանության քարոզչական գործիք, իսկ ակումբի սեփականատերերը ոչ այլ ոք են, քան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շատ մոտ կանգնած Azersun Holding ադրբեջանական սննդի կոնգլոմերատի տերեր Աբդոլբարի և Թահիր Գոզալները: «Լեռնային Արցախ» ակումբը «Կարաբախի» լրիվ հակառակն է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կից գործող այդ թիմը հանդես է գալիս ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի առաջնությունում։

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1927 թվականին՝ խորհրդային տարիներին, Ստեփանակերտում, Արցախի Հանրապետությունում (որը կցվել է Ադրբեջանին), սակայն այսօր գրանցված է Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում։ Իր գոյության 97 տարվա ընթացքում ակումբը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի առաջնություններում, սակայն հիմնականում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի առաջնությանը, որը վերացել է 2021 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո։ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի «հարուստ ուշադրության» կենտրոնից հեռու որոշ անկախ միավորումներ պայքարում են իրենց քիչ հայտնի տարածքը ներկայացնելու, հպարտությամբ իրենց դրոշների գույները կրելու և իրենց ներկայացնելու հնարավորության համար։

Սա վերաբերում է, օրինակ՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային (CONIFA), որը հիմնադրվել է 2017 թվականին և միավորում է բոլոր մեկուսացած ազգերին, չներկայացված ժողովուրդներին, չճանաչված պետություններին, ինքնավար տարածքներին, ձայն չունեցող փոքրամասնություններին և երկրներին, որոնք կապված չեն ՖԻՖԱ-ի հետ։ Օրինակ՝ CONIFA-ում կար մի թիմ Արևմտյան Հայաստանից (խմբ. -թիմը դեռ ակտիվ է CONIFA-ում). Արևմտյան Հայաստանը մի պետություն է, որը ներկայում գոյություն չունի։ CONIFA-ն նպաստում է գլոբալ հարաբերությունների և միջազգային փոխըմբռնման ամրապնդմանը: Մի խոսքով, դա աշխարհաքաղաքական ֆուտբոլ է, որն իր 45 անդամի համար ճանապարհ է բացում դեպի ավելի մեծ գլոբալ հասանելիություն: Այդ նկատառումով էլ Լեռնային Ղարաբաղը, ինչպես և Աբխազիան, Քրդստանը, Հարավային Օսիան, Փենջաբը, Կաբիլիան, Զատիկի կղզին և նույնիսկ Լապլանդիան, մասնակցում է միջազգային այնպիսի մրցումներին, ինչպիսիք են CONIFA-ի աշխարհի գավաթը և CONIFA-ի Եվրոպայի առաջնությունը: Իր բարձր էթիկական չափանիշներով և նվիրված անդամներով CONIFA-ն սպորտային առումով առաջատար համաշխարհային կազմակերպություն է այնպիսի մեկուսացված երկրների և տարածաշրջանների համար, որոնք կիսում են միջազգային ֆուտբոլում փայլելու և երևալու հպարտությունը:

CONIFA-ն ձգտում է կամուրջներ կառուցել մարդկանց, ազգերի, փոքրամասնությունների և մեկուսացված շրջանների միջև ամբողջ աշխարհի բարեկամության, մշակույթի և ֆուտբոլային խաղի պարգևած ուրախության միջոցով: Այդ կազմակերպությունը աշխատում է իր անդամների զարգացման համար և հավատարիմ է արդար խաղի, խաղաղության և ռասիզմի վերացման սկզբունքներին: CONIFA-ի հերթական աշխարհի առաջնությունը կկայանա հաջորդ ամառ Իրաքում՝ հունիսի 25-ից հուլիսի 4-ը: Ի դժբախտություն Լեռնային Ղարաբաղի, ազգային հավաքականի խաղացողները տարածաշրջանային իրավիճակի պատճառով չեն կարողացել նվաճել մրցաշարի ուղեգիր: 2023 թվականին թիմը պետք է մասնակցեր CONIFA 2024 աշխարհի առաջնության ընտրական փուլին և ընդգրկված էր D խմբում։

Որակավորման խաղը ի սկզբանե նախատեսված էր անցկացնել 2023 թվականի հուլիսի 10-ին, սակայն խաղը հետաձգվեց: Ավելի ուշ այն ամբողջությամբ չեղարկվեց Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի պատճառով: Ներկայում ստվեր է կախված Լեռնային Ղարաբաղի ապագայի վրա։ Եվ նույն ստվերն է կախված նաև Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականի վրա, վտանգի տակ է այդ տարածաշրջանի ինքնության վերջին խորհրդանիշներից մեկը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ամենադիտված